«Գառնի–Լեռ»–ի՝ զենքի արտադրության լիցենզիան կերկարաձգվի ևս 5 տարով
ОБЩЕСТВОԿառավարությունը որոշել է «Գառնի–Լեռ» գիտաարտադրական միավորում» բաց բաժնետիրական ընկերությանը տրված զենքի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել ևս հինգ տարի ժամկետով:
«Գառնի–Լեռ» գիտաարտադրական միավորում» բաց բաժնետիրական ընկերությանը տրված զենքի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» որոշման նախագծի ընդունման հիմք են հանդիսանում «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 30 և 43–րդ, «Զենքի մասին» ՀՀ օրենքի 9–րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև «Գառնի–Լեռ»–ի կողմից ներկայացված հայտը:
Ըստ նախագծի՝ «Գառնի–Լեռ» գիտաարտադրական միավորում» ընկերությունը 2012 թ. առ այսօր կատարել է զենքի արտադրության 1 միլիարդ 496 միլիոն 161 հազար դրամի պետական պատվերով նախատեսված պայմանագրային աշխատանքներ:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ կառավարությունը նպատակահարմար է գտնում երկարաձգել նրան տրված ռազմամթերքի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը ևս հինգ տարով:
Նախագծում ասվում է, որ «Գառնի–Լեռ» գիտաարտադրական միավորում» ԲԲԸ–ին տրված զենքի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա արդյունավետ իրականացնել ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումները և զարգացումը: Միաժամանակ կկարգավորվեն ընկերության և ՀՀ գործադիր մարմինների միջև հարաբերությունները¬, ինչպես նաև պետության տնտեսական ու ֆինանսական հնարավորությունների շրջանակներում կընդլայնվեն ներհանրապետական արտադրության տեսականին և ՀՀ զինված ուժերը ու այլ զորքերը կապահովվեն ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



