Էրդողանն անարժեք է համարել Եվրախորհրդարանի բանաձևը
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որով Եվրամիությանը և Եվրահանձնաժողովին կոչ է արվում դադարեցնել ԵՄ անդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները, որևէ արժեք չունեն: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին Էրդողանը խոսել է ինքնաթիռում՝ G-20 գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Համբուրգ գնալու ճանապարհին:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք Թուրքիայի նախագահը պատրաստվում է խնդրին անդրադառնալ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ՝ Էրդողանն ասել է. «Այս հարցն իմ օրակարգում չկա: Եթե իմ օրակարգում այն ներառեմ, կստացվի, որ կարևորություն եմ տալիս դրան»:
Եվրախորհրդարանը հուլիս ի 6-ին Ստրասբուրգում կայացած լիագումար նստաշրջանում ընդունել է բանաձև Թուրքիայի վերաբերյալ, որը Եվրամիության երկրներին և Եվրահանձնաժողովին կոչ է անում անհապաղ դադարեցնելու Անկարայի հետ բանակցությունները ԵՄ-ին երկրի միանալու շուրջ, եթե վերջինիս իշխանությունները պատշաճ փոփոխություններ չմտցնեն սահմանադրական բարեփոխման մեջ: Բանաձևի օգտին քվեարկել է 477 պատգամավոր, դեմ՝ 64-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



