Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ԵՄ հետագա ներգրավվածությունը ԼՂ-ում կախված է հակամարտության կարգավորման առաջխաղացումից. Հերբերտ Զալբեր

ПОЛИТИКА

Պաշտոնական այցով Հայաստանում է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը: Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և համագործակցության հետագա զարգացման հեռանկարին, ինչպես նաեւ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին և վերջերս ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցած զարգացումներին: «Արմենպրես»-ը զրուցել է եվրոպացի պաշտոնյայի հետ մասնավորապես վերջին օրերին սահմանային լարվածության վերաբերյալ:

-Պրն Զալբեր, ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը տարածաշրջանում, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղում՝ հաշվի առնելով այն, որ վերջերս Ադրբեջանը բացահայտ կերպով գնում է իրավիճակի լարման:

-Տեղեկանալով հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումների, ինչպես նաեւ զոհերի մասին` մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը շատ անկայուն է:  Ողբերգական դեպքերը, ինչպես այս վերջինը, որը տեղի ունեցավ հուլիսի 4-ին, եւ հանգեցրեց խաղաղ բնակիչների մահվան, անընդունելի են: Բռնությունը պետք է դադարեցվի: Սա, իսկապես, մտահոգության տեղիք է տալիս: ԵՄ-ն պարբերաբար կոչ է արել միանշանակ պահպանել հրադադարի ռեժիմը, խուսափել սադրանքներից ու առճակատման հռետորաբանությունից եւ ներգրավվել հեռանկարային բանակցություններում: Իսկապես, կա անհրաժեշտություն ստեղծել փոխադարձ վստահության մթնոլորտ, որը կնպաստի առաջխաղացման գրանցմանը ցանկալի քաղաքական կարգավորման հարցում:

-Հունիսի 10-19 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եղան Երեւանում, Արցախում եւ Բաքվում, եւ հենց այդ ժամանակահատվածում Ադրբեջանը կրկին  խախտեց հրադադարի ռեժիմը, ինչի հետեւանքով եղան զոհեր: Վերջին ժամանակներում կարծես համանախագահների կոչերը մի փոքր ավելի հասցեական են, քանի որ Ադրբեջանը ոչ միայն խախտում է հրադադարի ռեժիմը, այլեւ հրաժարվում է բանակցություններից, օրակարգային այնպիսի հարցերից, ինչպիսիք են օրինակ՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը:  Չեք կարծու՞մ, որ նախահարձակ կողմին զսպելու համար արդեն անհրաժեշտ է անցնել գործողությունների փուլ: Զսպման ինչպիսի՞ լծակներ կարող է կիրառել Եվրամիությունը՝ կանխելու նախահարձակ գործողությունները:

-Եվրամիությունը հորդորել է հակամարտության կողմերին ցուցաբերել զսպվածություն, պահպանել հրադադարը եւ հետամուտ լինել հարցի քաղաքական կարգավորմանը: Սա մի բան է, որը միշտ հիշեցնում են ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ եւ այստեղ, եւ Բաքվում:  Մենք նաեւ կոչ ենք արել կողմերին շարժվել դեպի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ նախորդ տարի Սանկտ Պետերբուրգում եւ Վիեննայում համաձայնեցված պարտավորությունների իրականացումը: ԵԱՀԿ մշտադիտարկման առաքելության ընդլայնումը, ինչպես նաեւ հետաքննական մեխանիզմի ներդրումը կարող են օգտակար գործիքներ լինել կողմերի միջեւ այդքան անհրաժեշտ վստահությունը հաստատելու համար: Զուգահեռաբար, կարեւոր է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից բանակցությունների սեղանին բերված առաջարկների հիման վրա հակամարտության լուծման նպատակով բանակցություններում ներգրավվելը: Մենք լիովին սատարում ենք համանախագահների ջանքերն այս հարցում:

-Հանրային պահանջագրերի change.org հարթակում ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակը վերջերս նախաձեռնել էր «Մենք ցանկանում ենք Եվրոպան Լեռնային Ղարաբաղում» (We Want Europe in Nagorno-Karabakh) խորագրով ստորագրահավաք: Պահանջագրում կոչ էր արվում ԵՄ-ին Լեռնային Ղարաբաղում իրականացնել բնակչության կենսապայմանների բարելավմանն ուղղված ծրագրեր: Ստորագրահավաքին միացան Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելը, Միշել Ռիվազին, Բարթ Ստաեսը, Ջիլ Էվանսը, Պիտեր Նեյդելմյուլերը, բազմաթիվ գիտնականներ, մարդու իրավունքների ոլորտի ակտիվիստներ, դիվանագետներ և այլն: Դուք ի՞նչ եք կարծում նմանատիպ ակցիաների մասին, չէ՞ որ ԼՂ-ի ժողովուրդը իսկապես մյուսների նման արժանի է այդ հնարավորություններին: Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում ԼՂ-ում ԵՄ ավելի մեծ ներգրավվածության համար:

-Ի հավելումն համանախագահներին քաղաքական աջակցություն ցուցաբերելուն, Եվրամիությունը ջանքեր է գործադրում` աջակցելով քաղաքացիական հասարակության համար խաղաղության կառուցմանն ուղղված նախաձեռնություններին:  Արդեն մի քանի տարի է` ԵՄ-ն ֆինանսավորում է կարեւոր մի նախագիծ «Եվրոպական գործընկերությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար» խորագրով: Այն նպատակաուղղված է հակամարտության տրանսֆորմացիային եւ խաղաղության հաստատմանը: Այս ծրագրի միջոցով, որը, ի դեպ, արդեն երրորդ փուլում է, մենք ցանկանում ենք ստեղծել եւ պահպանել կապեր ու փոխանակումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ: Ծրագիրը նաեւ ներառում է Լեռնային Ղարաբաղի քաղհասարակության ներկայացուցիչներին: ԵՄ հետագա ներգրավվածությունը կախված է հակամարտության կարգավորման հարցում առաջխաղացումից, ինչպես նաեւ համանախագահների ղեկավարած այս գործընթացում ձեռք բերված համաձայնություններից: Հենց հնարավոր լինի հասնել խաղաղության կարգավորմանը, ԵՄ-ն, իհարկե, պատրաստ կլինի նպաստելու դրա իրականացմանը:

Հարցազրույցը` Սյուզի Մուրադյանի

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира