Իսպանական դատարանը Մեսսիի ազատազրկման պատիժը փոխարինել է 252 000 եվրո տուգանքով
СПОРТԻսպանական դատարանը կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի նկատմամբ սահմանված 21 ամսվա ազատազրկումը փոխարինել է 252 000 եվրոյի չափով տուգանքով:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով իսպանական պարբերականին, Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի հայրը` Խորխե Օրասիո Մեսսին, իր հերթին, պետք է 180 000 եվրո ծավալով տուգանք վճարի:
Ֆուտբոլիստն ու նրա հայրը մեղադրվում էին 4.1 մլն եվրո ծավալով հարկերի վճարումից խուսափելու մեջ: Դատախազի տեղեկությունները Մեսսին հարկ չի վճարել 2007, 2008 և 2009 թվականներին ստացած եկամուտի համար: Դատարանում ֆուտբոլիստը նշել է, որ հենց հայրն է զբաղվել իր ֆինանսական հարցերով, և ինքը երբևիցե հոր հետ չի քննարկել հարկերի թեման:
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
3
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
4
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле
5
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян



