Ереван, 16.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Բրիտանիայում գտել են ահաբեկչության գլխավոր հովանավորին

МЕЖДУНАРОДНОЕ

Սաուդյան Արաբիան Մեծ Բրիտանիայում իսլամական ծայրահեղականության գլխավոր օտարերկրյա հովանավորն է: Այս միանշանակ պնդումը վերցված է Քեմբրիջի համալսարանում ձևավորված Henry Jackson Society բրիտանական վերլուծական կենտրոնի զեկույցից, որն, ինչ–որ առումով, կարելի է նաև կառավարական դիրքորոշում դիտարկել: Ի վերջո, 2005–ին հիմնված և միջազգային հարցերում մասնագիտացված այս համայնքը չնայած երկուսակցական է, սակայն, դրանում գերակշռում են պահպանողական թորիները, որոնք, փաստորեն, համոզված են Բրիտանիայում Արաբիայի կողմից իսլամական ծայրահեղականության տարածման, նման խմբավորումների ֆինանսավորման, ռադիկալ իսլամական քարոզիչների ու ջիհադականների գործունեությանն աջակցելու հարցում: Ավելին՝ նրանք կոչ են անում հանրային հետաքննություն անցկացնել` պարզելու Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի այլ երկրների կապը Բրիտանիայում գործող ծայրահեղականների հետ, ինչը Լոնդոնում Արաբիայի դեսպանությունը բացարձակ կեղծիք է որակել: Վերջինս իր հայտարարության մեջ նշել է, թե տարիներ շարունակ Արաբիան ի՛նքն է Ալ–Քաիդայի, ԴԱԻՇ–ի և բազում ահաբեկչական խմբավորումների թիրախ հանդիսացել: Ավելին՝ դիվանագիտական ծառայությունում խոստացել են, թե Արաբիան չի հանգստանա, քանի դեռ այդ աննորմալներն ու նրանց խմբավորումները երկրի երեսից չեն վերացել:

Ի դեպ, Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը դեռ Լեյբորիստների կառավարության և Դեվիդ Քեմերունի վարչապետության տարիներին՝ 2015–ին էր սկսել երկրում ջիհադիստական կազմակերպությունների գործունեության ու ազդեցության վերաբերյալ զեկույց կազմել, որն այդպես էլ չդարձավ հանրության սեփականությունը: Քննադատները նշում են, թե այն, հնարավոր է, վատ վիճակի մեջ է դնում կառավարությանը, որը երկար տարիներ սերտ դիվանագիտական հարաբերություններ և ամուր տնտեսական կապեր ունի Ծոցի երկրների ու հատկապես Սաուդյան Արաբիայի հետ: Հետևաբար, եթե այժմ Henry Jackson Society–ը նման զեկույց է հրապարակել՝ մանրամասն արտացոլելով, թե ինչպես է սաուդյան վահաբականությունը արմատներ գցում Բրիտանիայում, մենք պիտի, ձեզ հետ միասին, երկու հետևություն անենք. կամ վարչապետ Մեյի համբերությունը սպառվել է, և նա որոշել է առայժմ անուղղակիորեն բարձրաձայնել խնդիրը, կամ թորիների ներսում կառավարության գաղտնասիրությանն ընդդիմացող մի ֆրակցիա կա, որն ինքն է փաստի առաջ կանգնեցրել Մեյին:

Երկու դեպքում էլ նրան չես նախանձի: Հատկապես, եթե կանխատեսելու լինենք վերջերս անընդհատ ահաբեկչության առջև կանգնող բրիտանացիների արձագանքը, թե՝ սեփական կառավարությունը գիտի և թաքցնում է զինված ահաբեկչությանը ծնունդ ու սնունդ տվող աղբյուրներին: Նշենք նաև, որ զեկույցին, տարօրինակ կերպով, հավանություն են տվել հատկապես վերջին տարիներին մեծ թափով Henry Jackson Society–ից հեռացած լեյբորիստները, որոնք այժմ կառավարությանը կոչ են արել գործածել պետության բոլոր միջոցները՝ բրիտանացիներին զինված ահաբեկչությունից պաշտպանելու համար: Հիշեցնենք նաև, որ վերջին նախընտրական արշավում Լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը պահանջել էր դադարեցնել Սաուդյան Արաբիային զենքի մատակարարումը, իսկ կուսակցությունն ընդհանրապես սուր քննադատության էր ենթարկել այդ երկրի հետ ռազմական պայմանագիր կնքած՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որն իր նկատմամբ ձևավորված բացասական մթնոլորտում չեղարկեց իր լոնդոնյան այցը:

 

Գոհար Սիմոնյան

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”