Ադրբեջանական արկակոծությունից վիրավորում ստացած երկու զինծառայողների վիճակը շարունակում է մնալ ծանր
ОБЩЕСТВОԱդրբեջանական արկակոծությունից հուլիսի 7-ին բեկորային վնասվածքներ ստացած զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. նա բեկորային վիրավորում է ստացել գլխի շրջանում։ Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից: Ոտքի շրջանում վիրավորում ստացած զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է նորմալ, իսկ երրորդ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծանր:
«Նրանք երեքն էլ միացված են արհեստական շնչառական ապարատին»,- ասացին հոսպիտալից:
Ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ էին ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



