Սալվադորում ֆիննախի շենքում բռնկած հրդեհը մարել են
ОБЩЕСТВОՍալվադորի Ֆինանսների նախարարության շենքում բռնկված հրդեհը մարվել է, վերջին տեղեկություններով` մեկ մարդ մահացել է, եւս 22 մարդ վնասվածքներ է ստացել, հայտնում է Salvador Times պորտալը:
Կրակը բռնկվել է ուրբաթ շենքի 4-րդ հարկում` կարճ միացման հետեւանքով, կարծում են փորձագետները: Մահացած 57-ամյա կինը տեղական պրոֆմիության քարտուղարն էր, նա ծավալուն այրվածքներ էր ստացել: Եվս մեկ մարդ պատուհանից նետվել է հարեւանությամբ գտնվող կառույցի տանիքին, նա 2 ոտքերի կոտրվածքներ է ստացել եւ ողնաշարի վնասվածք:
Մարմնի ավելի քան 50 տոկոսի այրվածքներ են ստացել 22 տուժածներից 8 մարդ: Ընդհանուր առմամբ շենքից տարհանվել է գրեթե 50 մարդ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



