Ահա, թե ինչու է պետք քնելուց առաջ անպայման մաքրել դիմահարդարումը
ФОТОԵրբեմն երեկոյան այնքան հոգնած ենք լինում, որ րոպե առաջ անկողին մտնելու ու անմիջապես քնելու ցանկություն է առաջանում: Եվ այդ պահերին մենք երբեմն մոռանում ենք կատարլ այդքան հեշտ, բայց և անհրաժեշտ գործողությունները: Այդ թվում է նաև քնելուց առաջ դիմահարդարանքից ազատվելը:
Past.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում այն բացասական հետևանքները, որոնք կարող են լինել, երբ քնելուց առաջ չենք մաքրել դիմահարդարանքը:

Եթե դուք հաճախ եք քնում առանց դիմահարդարանքը մաքրելու, ապա մաշկի վրա կարող են պզուկներ առաջանալ:
Լինում են դեպքեր, երբ դուք անհանգիստ եք քնում և հաճախ եք դիրքը փոխում անկողնում, այդ պահին ձեր դեմքն էլ շփվում է բարձի հետ և մաշկի ծակոտիները սկսում են փակվել ու մաշկը դադարում է շնչել: Սա նպաստավոր պայման է ստեղծում, առավոտյան դեմքին մի քանի պզուկ հայտնաբերելու:
Առանց դիմահարդարումը մաքրելու քունը ևս մեկ պատճառ է հանդիսանում, աչքերի վարակներ և այլ բորբոքումներ ստանալու:

Ինչպես գիտենք գիշերային խոնավացումները և սնուցումը շատ կարևոր են, քանի որ մաշկը հիմնականում գիշերն է սկսում արդյունավետ վերականգնվել: Իսկ եթե քնելուց առաջ չեք մաքրում դիմահարդարումը, ապա բաց եք թողնում մաշկն անհրաժեշտ սնուցող տարրերով սնուցելու հնարավորությունը:
Այսպիսով ընդունեք որպես օրենք և մի մոռացեք ամեն օր քնելուց առաջ մաքրեք դիմահարդարանքը և անպայման քսեք սնուցող քսուկներ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



