Յուրի Սյոմինը ցանկանում է, որպեսզի Արշակ Կորյանը մնա «Լոկոմատիվ»-ում
СПОРТՄոսկվայի «Լոկոմաոտիվ»-ի գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինն ընդգծել է, որ մոտ ժամանակներս հստակություն կլինի հայազգի հարձակվող Արշակ Կորյանի հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Սյոմինը նշել է, որ 22-ամյա ֆուտբոլիստն ունի ակումբում զարգանալու լավ հեռանկարներ:
«Կորյանի հետ պայմանագրի ստորագրման հարցով ակումբում զբաղվում են, մոտ ժամանակնրս հստակություն կլինի: Ես ցանկանում եմ, որպեսզի նա մնա մեզ մոտ: Նա երիտասարդ սերնդից է, մեր աշակերտը, որն ունի լավ հեռանկարներ»,- ասել է Յուրի Սյոմինը:
Ավելի վաղ «երկաթուղայինների» նախագահ Իլյա Գերկուսը նշել է, որ ակումբը համաձայնեցրել է երկամյա պայմանագիրն Արշակ Կորյանի հետ:
Հարձակվողը հանդիսանում է «Լոկոմատիվ»-ի դպրոցի սան, 2015 թվականին չէր երկարաձգել պայմանագիրը մոսկովյան թիմի հետ և տեղափոխվել էր հոլանդական «Վիտես»: Նախորդ մրցաշրջանում նա «Վիտես»-ի առաջին թիմի կազմում երկրի առաջնությունում անցկացրել էր երեք խաղ և խփել մեկ գոլ: