Հայկական շոու բիզնեսում սպասվող հարսանիքները. Tert.am Life
ФОТОTert.am Life-ը գրում է.
Վերջին տարիներին հայկական շոու բիզնեսում հարսանիքների պակաս չկա։ Մեկը մյուսի հետևից հայտնիները դասավորում են իրենց անձնական կյանքն ու ամուսնանում։
Առաջիկայում ևս սպասվում են աստղային հարսանիքներ։ Ներկայացնում ենք հայ հայտնիներին, որոնց ամուսնությունը սարերի հետևում չէ։
Դերասան Նիկոլայ Եղիազարյանը վերջերս նշանվել է։ Նրա սիրելին՝ Հելենը, ԱՄՆ-ից է, բայց արդեն ժամանել է Երևան։ Ավելի վաղ դերասանը մեզ հետ զրույցում ասել էր, որ ամուսնությունից հետո իրենք ապրելու են Հայաստանում։
Երգիչ Մարտ Բաբայանը 2 օր առաջ նշանվեց. նրա ընտրյալը` Էլենը, արվեստաբան է, ապրում է Սանկտ Պետերբուրգում։ Մարտի պրոդյուսերը նշել է, որ զույգի հարսանիքը շատ չի ուշանա։
Դերասանուհի Մերի Մակարյանը մայիսին նշանվեց ամերիկաբնակ Վարդանի հետ, ինչից հետո զույգը միասին մեկնեց ԱՄՆ։ Նշանդրեքի օրը մեզ հետ զրույցում Մերին նշել էր, որ ԱՄՆ–ում կկայանա իր հարսանիքը։
Շարունակությունը՝ այստեղ: