Թուրքիան կասեցրել է կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրի վավերացումն ԱՄՆ-ի պատճառով. Էրդողան
МЕЖДУНАРОДНОЕԱնկարան կասեցրել է Կլիմայական փոփոխությունների շուրջ փարիզյան համաձայնագրի վավերացումը` պայմանավորված պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալով: Gazeta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«ԱՄՆ-ի նախաձեռնած քայլերից հետո թուրքական խորհրդարանը կասեցրել է Փարիզյան համաձայնագրի վավերացումը», - թուրք ղեկավարն ասել է G20-ի գագաթնաժողովի ավարտին կայացած ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով` Թուրքիան չի վավերացնի այդ պայմանագիրն առանց երաշխիքների, որ Անկարան կազատվի պատժամիջոցներից, որոնք նախատեսված են համաձայնագրով:
Էրդողանը հավելել է, որ այդ մասին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



