Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Վաստակավոր դիրիժոր Գևորգ Մուրադյանի 70-ամյակը կնշվի գեղեցիկ համերգային ծրագրով

КУЛЬТУРА

Այս տարի տոնվում էԱրցախի պետական կամերային նվագախմբիգեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր,   ԼՂՀ վաստակավոր արտիստ Գևորգ Մուրադյանիծննդյան 70-ամյակը: Այդ կապակցությամբ հուլիսի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում  տեղի կունենա դիրիժորի հոբելյանական համերգը: Ծրագիրն իրականացվում է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում:

Երեկոյի ընթացքում ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Գևորգ Մուրադյանի ղեկավարությամբ: Մենակատարը դաշնակահարուհի Նարե Արղամանյանն է լինելու:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում դիրիժորն ասաց, որ ուրախ է հանդես գալ իրեն հարազատ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: «Համերգային ծրագրում ներառելենք հայ մեծանուն կոմպոզիտորներ ԱրամԽաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, էդգարՀովհաննիսյանի, Գրիգոր Եղիազարյանի և այլոցստեղծագործությունները: Անդրադարձել ենք նաևՌիխարդ Վագներին, Ալեքսեյ Շոռին և այլ արտասահմանցի հզոր ստեղծագործողների»,- ասաց նա:

Մուրադյանն իր կյանքի մեծագույն ձեռքբերումն է համարում այն, որ զբաղվում է իր սիրած գործով: «Ես իմ աշխատանքի նվիրյալն եմ, ուինձ համար հաճելի է, որ մինչ օրս պիտանի եմ երաժշտարվեստում: Պետք է ընդգծեմ, որ իմ ընտրած աշխատանքը կյանքիսիմաստն եմ համարում»,- խոստովանեց Մուրադյանը:

Գևորգ Մուրադյանն իր գործունեության ընթացքում աշխարհի տարբեր երկրներում է ելույթներ ունեցել և մեծ նշանակություն է տալիս դրանցից յուրաքանչյուրին: «Ամեն երկիր ծաղկի պես է. բոլորը գումարվում են իրար և դառնում գեղեցիկ ու անուշաբույր փունջ: Սովորելեմ Վիեննայում, Ավստրիայում ու հատկապես Ավստրիան ինձ շատ հարազատ է, սակայն շրջագայել եմ Գերմանիայում, Նորվեգիայում, Հունաստանում և այդ երկրներից յուրաքանչյուրն իր հետաքրքրությունն ունի»,- նշեց դիրիժորը:

 Նա հպարտորեն արձանագրեց այն փաստը, որ եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ երգչախմբի առաջին և վերջին խմբավարը: Մուրադյանը շեշտեց, որ երգչախումբը կատարել է համաշխարհային ճանաչում ունեցող երաժշտական լավագույն խմբերգային ստեղծագործույթունները, շարականները:

Մուրադյանը վստահ է, որ դիրիժորը պարտավոր է բոլոր երաժշտական ոճերում իրեն լավ զգալ, եթե անգամ ներքուստ չի ընդունում այս կան այն գործը: «Նա պետք է այդ ստեղծագործությունն ինչ-որ կերպ հարազատ դարձնի իրեն: Ես հատկապես սիրում եմ ՅոհանՍեբաստիան Բախի և Լյուդվիգ վան Բեթհովենի գործերը ու միշտ ոգևորվում դրանք ներկայացնելիս»,- ասաց Մուրադյանն ու հավելեց, որ հուլիսի 9-ին կայանալիք համերգային ծրագրին անհամբերությամբ է սպասում ու բարձր տրամադրություն ունի:

 Գևորգ Մուրադյանը ծնվել է Երևանում։ 1973 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային և սիմֆոնիկ դիրիժորության բաժինը:  Հետագայում իր մասնագիտական հմտությունները կատարելագործել է Վիեննայի երաժշտական ակադեմիայի ասպիրանտուրայում։

1974-1990 թվականներին եղել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը, 1991-ին նշանակվել է Երևանի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1995 թվականին՝ ֆիլհարմոնիկ երգչախմբի ղեկավար և դիրիժոր։ 2004-ից Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է։

Գևորգ Մուրադյանի ղեկավարությամբ երգչախումբը նախապատրաստել է Մոցարտի, Վերդիի, Բեռլիոզի, Բրամսի, Ֆորեի ռեքվիեմները,  Հենդելի «Մեսիա» օրատորիան,  Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, Կարլ Օրֆի «Կարմինա Բուրանա» կանտատը, հայ կոմպոզիտորների խմբերգային բազմաթիվ գործեր։ Ղեկավարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հոգևոր երաժշտության համերգները։ Աշխատել է Սուրբ Գևորգ եկեղեցու և Էջմիածնի Մայր Տաճարի եկեղեցական երգչախմբերի հետ։ Դասավանդել է Երևանի կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնում (դոցենտ), եղել է օպերային ստուդիայի առաջին դիրիժորներից մեկը։ Համերգներով հանդես է եկել Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Կիպրոսում և այլ երկրներում:

 Գևորգ Մուրադյանը Դիրիժորների համամիութենական 5-րդ մրցույթի մրցանակակիր է:

 

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества