Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մեկնել է ԱՄՆ
СПОРТ«Մանչեսթեր Յունայթեդը» հուլիսի 9-ին մեկնել է ԱՄՆ, որտեղ կայանալիք շրջագայության ընթացքում կանցկացնի մի շարք ընկերական խաղեր: Անգլիական ակումբի կազմում մեկնել է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ եւ կատարել հետեւյալ գրառումը. «Պատրաստ եմ մեր մինչմրցաշրջանային հավաքին»:
Ինքնաթիռում Մխիթարյանի կողքին նստած է եղել շվեդ պաշտպան Վիկտոր Լինդելյոֆը, որը վերջերս պորտուգալական «Բենֆիկայից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Մանչեսթեր Յունայթեդն» ԱՄՆ-ում առաջին ընկերական խաղը կանցկացնի հուլիսի 16-ին` ուժերը չափելով «Լոս Անջելես Գելաքսիի» հետ:

1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



