Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կարգավորման իմիտացիա. Ինչ է պատրաստում ԱՄՆ-ն Ղարաբաղում

ПОЛИТИКА

ԵԱՀԿ Մինսկի խմբի երկարամյա գործունեության ընթացքում, հատկապես Քի-Վեսթի 2001 թ. հանդիպումից ու բանակցություններից հետո, ենթադրվում էր խնդրի կարգավորման իմիտացիոն սխեմաների մշակումը: Այսինքն, բանակցություններն առաջ տանելու փորձերի կողքին իմիտացիան նույնպես առկա էր որպես ռազմական գործողությունները զսպելու տեխնոլոգիաների կարեւոր բաղկացուցիչ:

 

Ներկայում տարբեր երկրների դեսպանների (Մինսկի խմբի համանախագահների եւ Արեւմուտքի այլ առանցքային պետությունների) հետ զրույցների ժամանակ տարբեր հարցեր են առաջանում ռազմական գործողությունները զսպելու խնդրի կապակցությամբ: Ընդ որում, կարգավորման իմիտացիայի գաղափարն առկա է բավական մանրամասն համատեքստով:

 

Միջազգային հանրությունը, ներառյալ պատասխանատու երկրներն անկասկած հասկանում են, որ ղարաբաղյան կարգավորումը ներկայիս ձեւաչափով դրական հեռանկար չունի, իսկ այսպես կոչված մադրիդյան սկզբունքներն անիրատեսական են: Այս կապակցությամբ մեծանում է հետաքրքրությունը կարգավորման իմիտացիայի տարբեր հնարավոր սցենարների հանդեպ:

 

Ժամանակին Ֆրանսիայի դեսպանը մանրամասն հետաքրքրվում էր իմիտացիոն սցենարների մշակման հնարավորություններով, երբ ոչ միայն Հայաստանը, այլեւ Ադրբեջանը շահագրգռված են «ժամանակ ձգելու» հարցում: Դեսպանը խոսում էր այն մասին, որ պետք է մի կողմ դնել կարգավորում հասկացությունը եւ զբաղվել կոնկրետ խնդիրներով, կապված բնակչության կենսագործունեության ակտուալ խնդիրների լուծման հետ:

 

Ներկայում Մինսկի խումբը չունի մշակված սցենարներ, սակայն նշաններ կան, որ հնարավոր է առաջանա հնարավորություն, որ հակամարտության կողմերը կարող են հանգել իմիտացիայի պայմանների մշակմանը, նախեւառաջ՝ նախատեսված հանրային սպառման համար:

 

Հայաստանի ու միջնորդ պետությունների միջեւ որոշակի պայմանավորվածությունների դեպքում այդ սցենարը կարող է մշակվել առանց Ադրբեջանի անմիջական մասնակցության: Լավագույն սցենարը կարող էր դառնալ երկկողմ պայմանավորվածությունն ու փոխադարձ շահագրգռությունը կարգավորման իմիտացիայի հարցում:

 

Քաղաքական վակածներն ու ենթադրությունները չեն հնանում, եթե մերժված չեն: Այլ հարց է, որ քաղաքական վարկածները նախատեսված են քաղաքական դասի կամ նրանց համար, ովքեր ընդունակ են ընկալել դրանք: Նրանց, ովքեր հայտնվել են ոչ ֆորմալ քաղաքականությունից դուրս, ավելի շուտ պետք է էպոտաժ, քան քաղաքական վերլուծություն:

 

Խիստ քրեականացված հասարակության մեջ ընդհանրապես անիմաստ է խոսել քաղաքական վերլուծության մասին: Ժամանակակից հայ հանրության մտածելակերպը իդեալական համապատասխանում է այն էկզիստենցիալ-սադրանքային ոճին, որը պաշտոնապես «ընդունել» է Մինսկի խումբը այսպես կոչված կարգավորման գործընթացը ձգելու հարցում:

 

Մինսկի խումբը երեք տերությունների, որոնք համարվում են աշխարհքաղաքական մրցակցության երեք բեւեռները, համագործակցության կարեւոր, բայց առայժմ չիմաստավորված փորձ է: Մինսկի խումբը կուտակել է տարածաշրջանային խնդիրների դիֆերենցված մոտեցումների բավականաչափ փորձ այն պայմաններում, երբ բոլոր երեք գործընկերներն ունեն նշանակալի շահեր, չեն ցանկանում զիջել միմյանց ռազմավարական հարցերում, սակայն պատրաստ են համագործակցության ու փոխըմբռնման տարածաշրջանի առանձին խնդիրներով:

 

Այսինքն, Կովկասյան-կասպյան տարածաշրջանում սկզբունքային, մրցակցային ռազմավարությունների պայմաններում ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան (որը փորձում է արտահայտել համաեվրոպական դիրքորոշումը) շահագրգռված են ռազմական հակամարտությունների վերսկսումը զսպելու եւ մարելու հարցում:

 

Իհարկե, կոռեկտ չէ որպես արտաքին շահագրգիռ կողմեր ներկայացնել միայն Մինսկի խմբի երեք համանախագահներին, քանի որ այդ գործընթացում ոչ պակաս կարեւոր դեր է խաղում Մեծ Բրիտանիան, բավական ակտիվ է Թուրքիան, բայց մշակումների ու համաձայնեցումների գործընթացում արձանագրված են համաշխարհային քաղաքականության երեք բեւեռների դիրքորոշումները:

 

Մրցակցության ու համաձայնեցման ճկուն համատեղման այս մարտավարությունը նոր ու ինքնատիպ բան չէ համաշխարհային քաղաքականության մեջ, սակայն Հարավային Կովկասում այս ոճը լայն փորձագիտական հանրության համար առայժմ ֆանտաստիկ վարկած է թվում: Ակտուալ իշխանության սուբյեկտների համար այս դիտարկումներն ընդհանրապես ավելորդ շքեղություն են, ժամանակ առ ժամանակ նույնիսկ առաջանում է ոչ հրապարակային քաղաքականության «զուգահեռ իրականության» ու իմպերատիվների գոյության զգացողություն:

 

Նախկինում ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ֆունկցիոներ Մեթյու Բրայզան ժամանակին ղարաբաղյան խնդրի կարգավորման հնարավոր սխեմայի մշուշոտ ակնարկներ արեց: Սակայն, հարմարվելով դիվանագիտական պասաժների խորհրդավորությանը, կարելի է վստահ լինել, որ իրականում առաջարկվում է «պատճեն» կարգավորման սխեմայից, որն իբր մշակել է տխրահռչակ Միջազգային ճգնաժամային խումբը:

 

Այսինքն, առաջարկվում էր ոչ թե հասնել որոշակի արդյունքների, այլ նոր իրավիճակ ստեղծել, երբ Ադրբեջանը, ստանալով իր ագրեսիայի հետեւանքով կորցրածը, չէր կարող որեւէ պահանջ դնել առաջիկա երկու տասնամյակների ընթացքում, այսինքն՝ մինչեւ նավթի արդյունահանման «սակրալ» փուլի ավարտը:

 

Այս նոր-հին սխեման առաջին արարի ժամանակ ենթադրում էր ԱՄՆ բավական ուժեղ ճնշումը հակամարտության կողմերի, գլխավորապես Հայաստանի վրա: Բրիտանական կառավարության հովանու ներքո ստեղծված նախագծողների կոնսորցիումը նախքան Ռամբույեի թատրոնը հասկացել էր, որ հայտնվել է անհարմար վիճակում, քանի որ չկային նախանշաններ, որ Վաշինգտոնը պատրաստվում է ճնշում գործադրել Հայաստանի վրա:

 

ԱՄՆ վարչակազմը հաջողությամբ տապալել է եվրոպական քաղաքական նախաձեռնությունները եւ ներկայում փորձում է ցույց տալ իր հնարավորություններն այդ ուղղությամբ:

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира