Դանակահարություն Գյումրիում. 35-ամյա տղամարդու թոքը վնասվել է.
ОБЩЕСТВОՔիչ առաջ Գյումրիում հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել: Քաղաքի կենտրոնում՝ Ռեպինի փողոցում, դանակահարվել է 35-ամյա մի տղամարդ՝ Սամվել Հ.-ն: Տուժածի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի աջ կեսի կտրվածք, արյունահոսող, թափանցող վերք: Վնասվել է թոքը: Այս պահին նա ստանում է համապատասխան բուժօգնություն: Armtimes.com-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 19:30-20:00-ն ընկած ժամանակահատվածում: Տուժածը հիվանդանոց է տեղափոխվել 20:10-ի սահմաններում: Գյումրիում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Սամվել Հ.-ն ինչ-որ անձի հետ վիճել է, միջադեպն ավարտվել է դանակահարությամբ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



