Չինաստանում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 83-ի
МЕЖДУНАРОДНОЕՉինաստանի հարավ-արևելքում հորդառատ անձրևների հետևանքով սկսված հեղեղումներից մահացածների ու անհետ կորածների թիվը հասել է 83-ի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
28 մարդ մնացել է սողանքների տակ, 13-ին քշել են ուժեղ հեղեղումները, 22-ը մահացել են շինությունների փլվելու հետևանքով, չորսը խեղդվել են, ևս 16-ը մահացել են այլ պատճառներով կամ համարվում են անհետ կորած:
Հունիսի 22-ից սկսված հորդառատ անձրևների հետևանքով տարհանվել է ավելի քան 1.6 մլն մարդ, շուրջ 470 հազարը շտապ օգնության կարիք ունեն: Տարերային աղետը քանդել է 53 հազար տուն:
Փրկարար գործողություններում ներառված են ավելի քան 52 հազար զինվորական, ոստիկանության կամ փրկարար ծառայության աշխատակից:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



