Վրաերթի ենթարկված 67-ամյա քաղաքացին հիվանդանոցում մահացել է
ОБЩЕСТВОԳյումրիի Շահումյան և Տերյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 67-ամյա տղամարդու և դիմել փախուստի:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ավելի ուշ, 31-ամյա տղամարդը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և հայտնել, որ Շահումյան և Տերյան փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով հիշյալ տղամարդուն վրաերթի է ենթարկել ինքը:
Վրաերթի ենթարկված քաղաքացին՝ 1950 թվականին ծնված Նորիկ Սարգսյանը, հիվանդանոցում մահացել է:
Քննությունը շարունակվում է:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



