Այլ երկրներ ևս ուզում եմ այցելել, բայց Երևան չգալն իմ ուժերից վեր է. Արևիկ Ալավերդյան
ФОТОLife.panorama.am-ը գրում է.
Փարիզաբնակ երգչուհի Արեւիկ Ալավերդյանը կրկին Երեւանում է: Վերջին անգամ Արեւիկը Երեւանում էր եղել մարտ ամսին, Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին խոստովանեց, որ երկար ժամանակով հեռու չի կարողանում գտնվել հարազատ երկրից, իսկ երեւանյան ամառը նրա համար առանձնահատուկ նշանակություն ունի.
«Հայաստան եմ եկել որդուս ու ամուսնուս ընտնիքի հետ, իսկ մի քանի օրից մեզ կմիանա նաեւ ամուսինս, ով եւս շատ է սիրում ամառային Երեւանը: Այս անգամ երկար ժամանակով ենք եկել՝ այստեղ կլինենք մինչեւ ամռան վերջ: Չեմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ ամռանը չայցելել իմ սիրելի երկիր, չզբոսնել մեր Երեւանով ու չվայելել աշխարհի ամենաջերմ արեւը: Իհարկե, այլ երկրներ եւս ուզում եմ այցելել, բայց Երեւան չգալն իմ ուժերից վեր է»,- նշեց Արեւիկը:
Ի դեպ՝ այս անգամ Արեւիկի հետ միասին Հայաստան են եկել իրենց ընկերները.
«Այս անգամ մեզ հետ են նաեւ մեր ընկերները, այնպես որ զբոսաշրջիկի կարգավիճակով պետք է այցելենք Հայաստանի գեղատեսիլ վայրերը: Դեռեւս հստակ չգիտեմ, թե ինչպես կկազմակերպենք մեր հայաստանյան ճանապարհորդությունը, բայց որ շատ եմ ուզում այցելել Տաթեւի վանք ու Պարզ լիճ»,- հավելեց մեր զրուցակիցը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։