Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ադրբեջանի բուլղարական թղթապանակը. Ցվետանա Պասկալևայի դեմ Ադրբեջանի դեսպանատան սանձազերծած արշավը կատարյալ ֆիասկոյի է մատնվել

ПОЛИТИКА

Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանության բոլոր ջանքերը՝ ստվերելու բուլղարացի լրագրող, ռեժիսոր Ցվետանա Պասկալևայի գործունեությունը, Բուլղարիայի թե պետական, թե հասարակական շրջանակների կողմից ուշադրության չեն արժանացել: Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանը ստիպված է եղել լրագրողի դեմ իրականացված ճնշումների ձախողման մասին զեկուցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հիմնվելով համացանցում բաց հասանելիություն ստացած Anonymous Bulgaria խմբի կողմից տեղադրված փաստաթղթերի սեփական հետաքննության վրա, 2017թ. հունվարին տեղի ունեցած նամակագրությունը, հետաքրքիր մանրամասներ է բացահայտում: Բուլղարիայում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Գուրբանովան Պասկալևայի գործունեության վերաբերյալ զեկուցագրեր է ուղարկել անմիջապես Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին:

«Պասկալևայի գործունեության հարցը 2017-ի հունվարից սկսած պարբերաբար բարձրացրել ենք Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ, ինչպիսիք են նախարարության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության պետ Գանաչո Գանաևը, նույն վարչության Կովկասի և Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Գեորգի Պանայոտովը, երկկողմ հարաբերությունների գծով գլխավոր տնօրեն Կոստադին Կոջաբաշևը: Հանդիպումների ժամանակ մենք դժգոհություն ենք հայտնել Պասկալևայի վերաբերյալ և նշել, որ նման երևույթները վնասում են ադրբեջանա-բուլղարական հարաբերություններին: Նշել ենք, որ մեզ համար անընդունելի է այն հանգամանքը, որ Բուլղարիայի ժուռնալիստների միությունը և այլ հասարակական կազմակերպություններ օժանդակում են նրա քարոզչական գաղափարների տարածմանը: Մենք շեշտել ենք նաև Բուլղարիայի պետական մարմինների կողմից այս ամենի դեմն առնելու համար քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը»,-շարադրել է դեսպանը: Բնական է, որ բուլղարացի պաշտոնյաները դիվանագիտորեն խուսափել են ներքաշվել հարցի հետագա քննարկման մեջ:

Ադրբեջանի դեսպանատունը մեծ ջանքեր է գործադրել նաև Ցվետանա Պասկալևային Բուլղարիայի ժուռնալիստների և կինեմատոգրաֆիստների միություններից հեռացնել տալու ուղղությամբ: Դեսպանը չի ալարել ԱԳ նախարարին ուղղված զեկուցագրում շարադրել է բուլղարուհու դեմ բոլոր քայլերը. «Մենք նշել ենք նաև, որ անկախ այն հանգամանքից, որ Պասկալևան ապրել է Հայաստանում, նա ներկայումս Բուլղարիայի ժուռնալիստների և կինեմատոգրաֆիստների միությունների անդամ է և այդ հաստատություններն օգտագործում է որպես հարթակ իր կեղտոտ քարոզչության համար (Բուլղարիայի հայ համայնքի գործուն աջակցությամբ և մասնակցությամբ 2012թ. փետրվարին Բուլղարիայում ցուցադրվել է Պասկալևայի կողմից 1994 թվականին նկարված «Ղարաբաղի վերքեր» ֆիլմերի հավաքածուն)»:

Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնյաների հետ տեղի ունեցած բանակցությունների անարդյունավետությունը նրան դրդել է խնդրի հետ կապված նամակ են ուղարկել նաև Բուլղարիայի ժուռնալիստների միություն, որում ներկայացվում են Ցվետանա Պասկալևայի գործունեության հանգամանքները: Ադրբեջանի դեսպանատան կողմից Բուլղարիայի ժուռնալիստների միության նախագահ Սնեժանա Տոդորովային ուղղված դիմումը նույնպես հիասթափությամբ է ավարտվել: 2017-ի ապրիլի 5-ին Ադրբեջանի դեսպանի խորհրդական Վուսալ Աբդուլլաևը հանդիպել է Տոդորովայի հետ՝ քննարկելու դեսպան Նարգիզ Գուրբանովայի՝ բուլղարացի լրագրողների հետ կազմակերպվելիք հանդիպման մանրամասները:Հանդիպման ժամանակ Աբդուլլաևը կրկին անդրադարձել է Բուլղարիայի ժուռնալիստների միության անդամ Ցվետանա Պասկալևայի գործունեությանը:

«Այս հանդիպմանը Սնեժանա Տոդորովան հայտնել է, որ ինքը մտերիմ չէ Պասկալևայի հետ և որ պարզապես նրա հետ ծանոթացել է 2000-ականներին Հայաստան կատարած այցի ժամանակ: Միության նախագահը նշել է նաև, որ Պասկալևան վերջին մեկ տարվա ընթացքում չի վճարել ժուռնալիստների միության անդամավճարը և սառեցվել է նրա անդամակցությունը: Միության նախագահը հատուկ նշել է, որ Պասկալևայի անդամակցության սառեցման միակ պատճառը եղել է անդամավճարի չվճարումը. այլ հանգամանքներ և ոչ էլ Ադրբեջանի հանգամանքը կապված չեն դրա հետ: Միության նախագահը նշել է նաև, որ ինքն ուրախ կլինի, եթե իր ղեկավարած հաստատությունը կարողանա օգնել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործին: Լրագրողների միության նախագահը չի բացառել, որ Ցվետանա Պասկալևան անդամավճարները վճարելու դեպքում կրկին կդառնա միության անդամ ( ցույց տալով,որ որևէ այլ խանգարող հանգամանք չկա-խմբ.)»,- մանրամասնությամբ ներկայացված է զեկույցում:

Ադրբեջանի դեսպանը, վրդովված Տոդորովայի վերաբերմունքից, նախարարին ուղղված զեկույցում նշում է. «Այս առումով հարկ է նշել, որ չնայած Սնեժանա Տոդորովան ինչքան էլ փորձեց լինել կոռեկտ և պահպանել հավասարակշռություն,քննարկման ժամանակ նրա բերած փաստարկները հաշվի առնելով մեր աչքից չվրիպեց, որ նրա սիրտը հակված է հայերի կողմը»: Սնեժանա Տոդորովան ադրբեջանցի դիվանագետի հետ հանդիպմանը նշել է նաև, որ Բուլղարիայում կա հայերի մեծ համայնք, և այդ համայնքը մեծ ներդրում է ունեցել Բուլղարիայի պատմության մեջ:

Ադրբեջանցի դիվանագետը ցանկացել է հանդիպել նաև Բուլղարիայի կինեմատոգրաֆիստների միության նախագահին,քանի որ Ցվետանա Պասկալևան անդամակցում է նաև այդ միությանը: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ցվետանա Պասկալևան հանդիսանում է նաև Բուլղարիայի կինեմատոգրաֆիստների միության անդամ, այդ միության նախագահին և խնդրել ենք հանդիպել»,- եզրափակում է զեկույցը:

Հատկանշական է իրողությունը, որ սա լրագրողների գործունեության դեմ ուղղված գաղտնազերծված միակ փաստաթուղթը չէ: «Արմենպրեսը» հաջորդիվ կներկայացնի նաև մյուս փաստերը:

Արամ Անանյան, Արեն Պետունց, Դավիթ Մամյան

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира