Մխիթարյանը կարող է բաց թողնել բոլոր խոշոր ֆուտբոլային մրցաշարերը. Sport-express-ը հայ ֆուտբոլիստի մասին
СПОРТՌուսական Sport-express պարբերականն անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանին՝ նրան ընդգրկելով այն ֆուտբոլիստների ցանկում, ովքեր բաց կթողնեն Եվրոպայի առաջնությունը:
«Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանը կրկնում է Ջորջ Բեսթի և Ռայան Գիգզի ճակատագիրը։ Բնականաբար, Մխիթարյանին դեռ վաղ է համեմատել նրան լեգենդերի հետ, սակայն մի բանով նա նման է բրիտանացիներին՝ նա գերազանցում է հայրենակիցներին։ Այդ ամենը թե ուրախություն է և թե դժբախտություն Մխիթարյանի համար: Նա Գիգզի ու Բեսթի նման կարող է բաց թողնել բոլոր խոշոր միջազգային մրցաշարերը։ Եվրո-2016-ի որակավորման փուլն ապացուցեց դա»,- գրել է կայքը:
Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը խմբում զբաղեցրեց վերջին տեղը՝ հավաքելով միայն 2 միավոր:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



