FIDE Grand Prix. Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի հետ
СПОРТՇվեյցարիայի Ժնեւ քաղաքում շարունակվող FIDE Grand Prix երրորդ մրցաշարի 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով միավորը կիսեց ռուս Պյոտր Սվիդլերի հետ: Պարտիան ավարտվեց 35-րդ քայլում:
5-րդ տուրից հետո 2 գրոսմայստերներն ունեն 3-ական միավոր: Տուրի բոլոր պարտիաները դեռ չեն ավարտվել:
Նախորդ 4 տուրերում հայկական շախմատի առաջատարը ոչ ոքի էր խաղացել չինացի Լի Չաոյի, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի ու ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ եւ հաղթել ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյին:
Հուլիսի 11-ը մրցաշարում հանգստյան օր է: Հուլիսի 12-ին կայանալիք 6-րդ տուրի զույգերը դեռ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ 9 տուրով անցկացվող մրցաշարին մասնակցում են 18 շախմատիստներ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



