Բանանցը հավաք կանցկացնի Վրաստանում
СПОРТՀուլիսի 10-ին Երևանի «Բանանցը» մեկնել է Վրաստան, որտեղ թիմը կարճատև խաղային հավաք կանցկացնի,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նախապես հայտարարված հանդիպումների ծրագրում փոփոխութուն է տեղի ունեցել և այժմ Բանանցի՝ վրացական հավաքի հանդիպումների գրաֆիկը հետևյալն է.
Հուլիսի 11-ին, Սաբուրալոյում գտնվող Թբիլիսիի «Լոկոմոտիվի» մարզազայում տեղի կունենա ստուգողական հանդիպում «Բանանցի» և Գորիի «Դիլայի» միջև, իսկ հուլիսի 15-ին նույն վայրում «Բանանցը» կխաղա Թբիլիսիի «Լոկոմոտիվի» հետ:
Հուլիսի 17-ին «Բանանցը» Բաթումիում ստուգողական հանդիպում կանցկացնի «Դինամո» Բաթումիի հետ:
«Բանանցի» ուսումնամարզական հավաքին մասնակցում են հետևյալ 24 ֆուտբոլիստները.
Դարպասապահներ` Ստեփան Ղազարյան, Արամ Հայրապետյան, Հենրի Ավագյան:
Պաշտպաններ՝ Հակոբ Համբարձումյան, Հայկ Սարգսյան, Նարեկ Պետրոսյան, Ժիրայր Մարգարյան, Մատվեյ Գույգանով, Գևորգ Հովհանիսյան, Գևորգ Խուլոյան, Գագիկ Մաղաքյան:
Կիսապաշտպաններ՝ Ռումյան Հովսեփյան, Հակոբ Հակոբյան, Ալեքսանդր Հովհաննիսյան, Արամ Խամոյան, Ղուկաս Պողոսյան, Օգնեն Կրասիչ, Ալեքսանդր Ջոկովիչ, Վահագն Այվազյան, Մարտին Գրիգորյան, Էրիկ Ավետիսյան
Հարձակվողներ՝ Նորայր Գյոզալյան, Նենադ Ինյաց, Հայկ Ոսկանյան:
Վրաստան ժամանելուց հետո առաջին իսկ օրը «Բանանցն» առաջին մարզումն է անցակցրել, որը կրում էր թեթև բնույթ: