Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Իշխանությունները չեն կարող երկար հերքել անհերքելին. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արամ Սարգսյանը` ՀՀԿ–ի վարչական ռեսուրս օգտագործելու մասին

Երեկ ԱԺ–ում շարունակվում էր արտահերթ նստաշրջանը: Հուլիսի 6–ից մեկնարկած նստաշրջանի գլխավոր թեման 2016թ. բյուջեի հաշվետվությունն է, որի նախաձեռնողը ՀՀ Կառավարությունն է: Նիստի ժամանակ հերթական անգամ քննարկման առարկա դարձավ նաև ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրս օգտագործել–չօգտագործելու հարցը: ՀՀԿ–ն ամեն կերպ փորձում էր ապացուցել, թե նման բան չի եղել, իսկ ընդդիմադիր պատգամավորները պնդում էին, որ ՀՀԿ–ն մեղմ ասած՝ ստում է:

Այս երկխոսության ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հիշեցնելով ԽՍՀՄ տարիների հայտնի անեկդոտը, նշեց թե ինչպես ՀՀԿ–ն է փորձում «ապացուցել», որ վարչական ռեսուրսի օգտագործման փորձ չի եղել, այնպես էլ ԽՍՀՄ–ի տարիներին էին պնդում, որ մեր երկրում սեքս չկա:

«Փաստը» Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանից փորձեց պարզել, թե իր կարծիքով ինչու է ՀՀԿ–ն «չեմ տեսել, չեմ լսել, չգիտեմ» դիրք բռնել, ինչպես ժամանակին խորհրդային միության ղեկավարներն էին սեքսի մասին հարցերին պատասխանելիս վարվում:

Արամ Սարգսյանը հարցը լսելուն պես առաջարկեց համեմատությունը մի կողմ դնել և խոսել բուն թեմայից, քանի որ բացահայտ է, որ իրականում վարչական ռեսուրս օգտագործվել է: Ավելին, նրա կարծիքով ռեյտինգային ընտրակարգով կազմակերպված ընտրությունները նույնպես ընթացել են ադմինիստրատիվ ուժերի մոբիլիզացիայի պայմաններում:

«Փաստ է, որ հանրապետության բոլոր մարզպետարանները, քաղաքապետարանները, գյուղապետարանները, բոլորն այդ գործով էին զբաղվում: Եվ զարմանալի կլիներ, որ չզբաղվեին, բայց նրանք այդ ռեսուրսն օգտագործել են միայն հօգուտ իրենց: Դա հաստատված փաստ է: Ամեն տարի մի բան հորինում են, այս տարի էլ ռեյտինգային ընտրակարգն էին հորինել»,– ասաց Արամ Սարգսյանը:

Քաղաքական–հասարակական գործիչը նշեց նաև, թե՛ բռնողն է հանրապետականը, թե՛ բռնվողը: Եվ այդ պայմաններում ինչպես կարող են իրենք իրենց բռնել: Նույնիսկ գազելներում գումար բաժանելու տեսանյութեր հրապարակվեցին, բայց դրանք այդպես էլ մնացին անարձագանք, այն պատճառով, որ սպասարկում էին Հանրապետականին:

«Եթե գործերը փակում են, հասարակությունը ո՞նց կարող է դա հաստատել: Թե ինչքան կտևի նրանց այդ գործելաոճը դժվար է ասել, բայց ուզում եմ նրանց հիշեցնել, որ գուցե 20–25 տարին իրենց համար երկար ժամանակ է, բայց պատմության տեսանկյունից, դա ծովում մի կաթիլ էլ չի: Երբ գա այն պահը, երբ իրենք ստիպված լինեն իրենք իրենց առջև հաշվետու լինել, կտեսնեն, թե ինչ են արել իրենց երկրի և ժողովրդի գլխին: Ես խնդիր չէի տեսնի, եթե իշխանությունը լիներ իշխանություն հանուն ժողովրդի ու պետության, բայց եթե իրենց իշխանության օրոք ամեն տարի երկրից հեռանում է մոտ 50 հազար մարդ, խոսել թե իրենք ինչ արեցին կամ չարեցին, անլուրջ և անիմաստ խոսակցություն եմ համարում»,– ասաց Ա. Սարգսյանը:

Նրա համար իշխանության լավ կամ վատ աշխատանքի ցուցիչը հասարակության բարեկեցությունն է: Եվ ակնհայտ է, որ գնալով մեծանում է հարուստների ու աղքատների միջև բևեռացումը, իսկ աղքատության թիվը այդպես էլ չի նվազում: Մյուս կողմից էլ երկիրն ամայանում է, իսկ սոցիալական որևէ լուրջ խնդիր այդպես էլ չի լուծվում: Այս պայմաններում այնքան էլ կարևոր չէ, թե իշխանություններն օգտագործե՞լ են ադմինիստրատիվ ռեսուրս, փող բաժանե՞լ են, թե՝ ոչ: Նրա կարծիքով մարդիկ սուս ու փուս նստած են ու չեն բողոքում, քանի որ արդեն զգացել են իրենց մեղավորությունը, բայց կգա մի պահ, երբ մարդիկ կհասկանան, որ իրենց սոցիալական վատ վիճակի և երկրում առկա անարդարության մթնոլորտի պատճառը իշխանություններն են:

«Ինչ վերաբերում է իշխանություններին, նրանք ամեն անգամ մտածում են, թե այս անգամ էլ իրենց գլուխն ազատեցին պարտականություններից, բայց հավատացնում եմ, որ այդ գործելաոճը երկար չի տևի: Աշխարհաքաղաքական ներկա զարգացումների ֆոնին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները մեղմ ասած բավականին հեռու են բավարար լինելուց»,– ասաց Ա. Սարգսյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира