ԱՄՆ Միսիսիպի նահանգում ռազմական ինքնաթիռ է կործանվել. 16 զոհ
ОБЩЕСТВОԱՄՆ ծովային հետևակի բեռնատար ինքնաթիռը, որը հաճախ օգտագործվում էր վառելիքի և ռազմական տեխնիկայի տեղափոխման համար, ԱՄՆ Միսիսիպի նահանգի արևմտյան հատվածում վթարի է ենթարկվել՝ խլելով 16 մարդու կյանք: Ինչպես հայտնում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
Ենթադրվում է, որ ինքնաթիռը պայթել է օդում: Ոստիկանությունը հայտնել է, որ օդանավում եղել է մեծ քանակությամբ զինամթերք, ինչն ավելի է բարդացնում փրկարարական աշխատանքները:
Դեռևս հայտնի չէ, թե ինչն է դարձել ինքնաթիռի կործանման պատճառը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



