Մեկնարկել է «Բանանցի» հավաքը Վրաստանում
СПОРТԵրևանի «Բանանցը» մեկնել է Վրաստան, որտեղ կարճատև խաղային հավաք կանցկացնի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուլիսի 11-ին, Սաբուրթալոյում գտնվող Թբիլիսիի «Լոկոմոտիվի» մարզաբազայում տեղի կունենա ստուգողական հանդիպում «Բանանցի» և Գորիի «Դիլայի» միջև, իսկ հուլիսի 15-ին նույն վայրում «Բանանցը» կխաղա Թբիլիսիի «Լոկոմոտիվի» հետ: Հուլիսի 17-ին «Բանանցը» Բաթումում ստուգողական հանդիպում կանցկացնի այդ քաղաքի «Դինամո» թիմի հետ:
«Բանանցի» ուսումնամարզական հավաքին մասնակցում են 24 ֆուտբոլիստ. դարպասապահներ Ստեփան Ղազարյանը, Արամ Հայրապետյանը, Հենրի Ավագյանը,
պաշտպաններ Հակոբ Համբարձումյանը, Հայկ Սարգսյանը, Նարեկ Պետրոսյանը, Ժիրայր Մարգարյանը, Մատվեյ Գույգանովը, Գևորգ Հովհանիսյանը, Գևորգ Խուլոյանը, Գագիկ Մաղաքյանը, կիսապաշտպաններ Ռումյան Հովսեփյանը, Հակոբ Հակոբյանը, Ալեքսանդր Հովհաննիսյանը, Արամ Խամոյանը, Ղուկաս Պողոսյանը, Օգնեն Կրասիչը, Ալեքսանդր Ջոկովիչը, Վահագն Այվազյանը, Մարտին Գրիգորյանը, Էրիկ Ավետիսյանը, հարձակվողներ Նորայր Գյոզալյանը, Նենադ Ինյացը, Հայկ Ոսկանյանը: