Ереван, 07.Август.2026,
00
:
00
ВАЖНО


«Ինչքան կերպարս բարդ է, ես այնքան հաճույքով ու հետաքրքրությամբ եմ խաղում». Մերի Հակոբյան

ФОТО

Past.am-ի զրուցակիցը սիրված դերասանուհի, ռեժիսոր Մերի Հակոբյանն է:

 

- Հեռուստադիտողը Ձեզ ավելի շատ սիրեց ու ճանաչեց «Հարազատ թշնամի» հեռուստասերիալից: Հետաքրքիր է՝ մինչ այդ ինչո՞վ էիք զբաղվում:

- Մինչ այդ նկարահանվում էի Աբել Աբելյանի պրոյեկտում և «Կյանքից առավել» հեռուստասերիալում: Այնուհետև «Հարազատ թշնամի» հեռուստասերիալից առաջարկ ստացա, տեղափոխվեցի «Արմենիա TV» և սկսեցի համագործակցությունս Դիանա Գրիգորյանի հետ:

Image may contain: 5 people, people smiling, people sitting, table, drink, indoor and food

- Տեղյակ եմ, որ մասնագիտությամբ նաև ռեժիսոր եք: Երբևէ Ձեզ այդ ոլորտում փորձե՞լ եք:

- Այո, անպայման: Մինչև ֆիլմերում նկարահանվելն աշխատում էի հեռուստատեսությունում՝ որպես ռեժիսորի օգնական: Ինձ շատ էին ասում, որ իմ տեղը հենց հեռուստատեսությունն է, և պետք է ոչ թե տեսախցիկից դուրս, այլ դրա դիմաց աշխատեմ: Սկսեցի մտածել այդ ուղղությամբ, բայց, տեսնում էի, թե ինչ բացասաբար են վերաբերվում այն մարդկանց, ովքեր կրթություն չունեն և լիարժեք չեն տիրապետում դերասանի մասնագիտությանը: Անընդհատ ներգրավված լինելով նկարահանման պրոցեսում, ես քիչ թե շատ տեղեկություններ ունեի մասնագիտության մասին, բայց հասկանում էի, որ այդ ամենը շատ քիչ է:

Image may contain: 3 people, people smiling, indoor

 

Եվ, քանի որ ես էլ պետք է լինեի նոր սերնդի դերասանուհի, ավելի խորը սկսեցի ուսումնասիրել դերասանի մասնագիտությունը, որպեսզի ես էլ չարժանանամ քննադատողների բացասական վերաբերմունքին: Սկսեցի Արտաշես Ալեքսանյանի մետ անհատական դերասանական դասերի հաճախել, որից հետո միայն ընդունեցի նկարահանվելու առաջարկը, որպեսզի հեռուստադիտողն ինձ ավելի լուրջ ընդունի՝ որպես դերասանուհի:

- Երբ ֆիլմերին, որոնցում խաղում եք, նայում եք ոչ թե դերասանի, այլ ռեժիսորի աչքերով, առաջին բանը, որ կփոխեիք դրանցում, ո՞րն է:

Image may contain: 1 person

- Ես կարծում եմ, որ ֆիլմում առաջնայինը սցենարն է: Եթե սցենարը շատ ուժեղ լինի, կարծում եմ՝ պրոդյուսերներն ու ռեժիսորները կանեն իրենցից կախված ամեն ինչ՝ լավ ֆիլմ նկարահանելու համար: Ճիշտ է, կինեմատոգրաֆիան հիմա Հայաստանում զարգանում է, բայց, փաստացի, սցենարային առումով դեռ շատ ենք կաղում: Շատ կուզենայի, որ սցենարային մտահղացումները ավելի ամուր, հզոր հիմքերի վրա լինեին, քանի որ մենք ունենք այդ հնարավորությունը, այնպես չէ, որ մեզնից ոչինչ չենք ներկայացնում: 

- Կա՞ հայկական կինեմատոգրաֆիայում ինչ-որ դերասան, ում հետ կցանկանայիք խաղալ կամ ռեժիսոր, ում հետ կցանկանայիք աշխատել:

Image may contain: 2 people, people sitting and indoor

- Ելենա Արշակյանի հետ էի շատ ցանկանում աշխատել, հիմա այդ փուլում եմ: Կուզենայի աշխատել նաև Հրաչ Քեշիշյանի հետ: Վերջին շրջանում նկարահանված հայկական ֆիլմերից հետաքրքիր կլիներ «Կյանք ու կռիվ» ֆիլմում խաղալ, քանի որ բազմաթիվ կոմերցիոն պրոյեկտներից հետո այն ունեցավ բավականին լուրջ ու դրական արձագանքներ:

- Ինչպես գիտենք, Դուք երկվորյակ քույր ունեք, ով բավականին նման է Ձեզ: Հետաքրքիր է՝ Ձեզ հաճա՞խ են շփոթում, ինչ-որ զվարճալի դեպք կարո՞ղ եք հիշել:

Image may contain: 2 people

- Այո, հաճախ են շփոթում, զվարճալի դեպքերն էլ շատ-շատ են:Օրինակ՝ միջոցառումների, երեկույթների ժամանակ շատ հաճախ մոտենում են նրան, ցանկանում նկարվել՝ կարծելով, թե դա ես եմ: Իհարկե, քույրս զգուշացնում է, որ շփոթել են, բայց, մեկ է, այդ մարդիկ ուզում են Մերի Հակոբյանի հետ լուսանկարվել, ու քույրս տարօրինակ դեմքով համաձայնում է:

- Հարցազրույցներում բազմիցս նշել եք, որ չեք սիրում բարձրաձայնել Ձեր անձնական կյանքը, բայց, այնուամենայնիվ, այս փուլում անձնական կյանքը Ձեզ մոտ լրիվ անտեսվա՞ծ է, կարիերա՞ն է առաջնայինը:

Image may contain: 1 person

- Փորձում եմ համատեղել, բայց, եթե տոկոսային հարաբերությամբ վերցնենք, բնականաբար, աշխատանքն է գերակշռում:

- Մի փոքր էլ «Քավարան»-ից խոսենք: Ինչպե՞ս էիք ստացել առաջարկը, ստեղծագործական թիմը հավանու՞մ էիք:

- «Քավարանի» նման պրոյեկտ Հայաստանում դեռ չէր եղել: Քանի որ այն ավելի շատ սարսափ ժանրի էր, դրա համար հետաքրքրեց: Առաջարկը եղավ Հարութ Շատյանի կողմից: Դերը հետաքրքիր էր, մտածեցի, որ կկարողանամ այդ կերպարում ինձ գտնել, ու բավականին հետաքրքիր եմ համարում պրոյեկտը: 

Միանշանակ հիասքանչ թիմ էր հավաքվել, բոլորը պրոֆեսիոնալ դերասանների էին: Շատ ժամանակ՝ ցուրտ ամիսներին, մենք շատ բարդ տեսարաններ ենք ունեցել դրսում, բայց հենց այդ պրոֆեսիոնալիզմի շնորհիվ կարողացել ենք հաղթահարել այդ ամենը ու կարծում եմ՝ արժեր:

- Հարցազրույցներից մեկում նշել եք, որ թրաֆիքինգի մասին պատմող նոր ֆիլմում դրական կերպարով եք հանդես գալու: Քանի որ արդեն երկու տիպի դերերում էլ խաղալու փորձ ունեք, փորձեք համեմատել:

Image may contain: 2 people, people standing

- Ոչ մի կերպար հեշտ չեմ կերտում, ամբողջովին ուսումնասիրում եմ, փնտրում, գտնում, խորհրդակցում եմ թե՛ իմ վարպետի՝ Արտաշես Ալեքսանյանի, թե՛ ռեժիսորի հետ, քննարկում ենք. մի խոսքով՝ երկար, աշխատատար պրոցես է: Տարբերություն չեմ դնում՝ դրական, թե բացասական: Այս դրականը բացասականից տասն անգամ բարդ է ինձ համար, որովհետև հոգեբանորեն ծանր կերպար է: Բացասականն էլ պակաս բարդ չէ, ուղղակի սա մի քիչ ավելի խորը հոգեբանական է:

Եթե համեմատեմ իմ խաղացած մյուս կերպարների հետ, միանշանակ սա մի քանի անգամ ավելի բարդ է, և ինչքան կերպարս բարդ է, ես այնքան հաճույքով ու հետաքրքրությամբ եմ խաղում, որովհետև այդ դեպքում միայն կարող ես դերասանական ավելի մեծ հնարավորություններ ցույց տալ հեռուստադիտողին:

Image may contain: 3 people, people sitting

- Եվ, վերջում, բացի վերը նշված ֆիլմից, ուրիշ ի՞նչ նորություններ սպասենք Ձեզնից:

- Նոր պրոյեկտը կլինի արդեն հունիսի 26-ին՝ «Armenia Premium»-ի եթերում: Դրանից հետո հնարավոր է՝ նկարահանվեմ սիթքոմում: Դրանից զատ՝ հուլիսին գեղարվեստական ֆիլմից առաջարկ ունեմ, բայց այն դեռ ընթացքի մեջ է, չեմ կարող հստակ որևէ բան ասել: Առաջարկներ կան, ամառն ինձ համար ոչ թե հանգստանալու, այլ աշխատելու ժամանակ է: ))

 

Մարիամ Նալբանդյան

При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем