Մահ Facebook-ի «ուղիղ եթերում»
ЛАЙФՄեքենայի ղեկին զուգահեռաբար ժամանակակից smartphone-ների ընձեռած տարբեր ծառայություններից օգտվելու և շեղվելու պատճառով վթարների դեպքեր գրանցվել են բազմիցս: Իսկ վերջերս հատկապես Facebook-ի «ուղիղ եթերն» է դարձել մերօրյա երիտասարդության շրջանում ամենատարածված ու նորաձև զվարճանքներից մեկը:
Մինչդեռ սեփական կյանքի առանձին դրվագները պատեհ-անպատեհ «անմիջապես» ի ցույց դնելու անհաղթահարելի սովորությունը, ինչպես ցանկացած մոլուցք, հղի է նաև ամենածանր հետևանքներով, ինչպես՝ տվյալ դեպքում:
Չեխիայում 120կմ/ժ արագությամբ ընթացող երկու աղջիկներ, որոնք իրենց ընթացքով կիսվում էին Facebook-ի «ուղիղ եթերում», բախվել են ճանապարհի արգելապատնեշին, ուղևորը մահացել է տեղում, վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է...
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



