Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականի երկու անդամ լավագույններն էին Եվրոպայի առաջնությունում
СПОРТՄալթայում ավարտվեց մինչև 18 տարեկանների կանանց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը, որտեղ լավագույն 5 խաղացողների թվում ընդգրկվեցին նաև Հայաստանի ընտրանու անդամներ Ինգա Մանուչարյանը և Աննա Ասլանյանը, ովքեր արդյունավետ խաղ ցուցադրին այս ստուգատեսում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 16-ամյա Աննա Ասլանյանը Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի ամենաարդյունավետ խաղացողներից մեկն էր, ով միջինը մեկ խաղում վաստակեց 18,8 միավոր։ Օղակից անդրադարձած գնդակին Աննան տիրել է միջինը 16 անգամ: Հավաքականի մեկ այլ անդամ` Ինգա Մանուչարյանըմիջինը մեկ խաղում վաստակել է 24 միավոր, ինչը ռեկորդային ցուցանիշ է նրա համար։ 2015 թվականին կայացած Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում Մանուչարյանը միջինը մեկ խաղում 18 միավոր էր վաստակել:
Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում հաղթեց Կոսովոյին և գրավեց 2-րդ հորիզոնականը: Մալթայում ընթացող կանանց Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի ընտրանին 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ: Այս անգամ Վահագն Հարությունյանի սաները 68:52 հաշվով առավելության հասան Կոսովոյի նկատմամբ: Հայաստանի ընտրանին ավարտեց ելույթները C դիվիզիոնում` 4 հանդիպումներում տոնելով 3 հաղթանակ: