Ուիմբլդոն. Ջոկովիչը դարձավ քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը
СПОРТԹենիսի Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը դարձավ աշխարհի չորրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը:
Չորրորդ շրջանում սերբ թենիսիստը 3 սեթում վստահ հաղթանակ տարավ ֆրանսիացի Ադրիան Մանարինոյի նկատմամբ՝ 6:2, 7:6, 6:4: Մրցախաղը տեւեց 2 ժամ 13 րոպե:
Նովակ Ջոկովիչի հաջորդ մրցակիցն է չեխ Տոմաշ Բերդիխը:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը քառորդ եզրափակիչում կմրցի ամերիկացի Սեմ Կուերիի հետ, իսկ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը կհանդիպի կանադացի Միլոշ Ռաոնիչին: Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալին պայքարից դուրս թողած լյուսեմբուրգցի Ժիլ Մյուլերն ուժերը կչափի խորվաթ Մարին Չիլիչի հետ:
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
3
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
4
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле
5
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян



