Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր սադրանքների հետեւանքների համար ողջ պատասխանատվությունը. ԱԳ նախարար

МЕЖДУНАРОДНОЕ

Հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր սադրանքների հետեւանքների համար ողջ պատասխանատվությունը։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանն ունեցած ելույթում։

«Շնորհակալություն եմ հայտնում Ավստրիայի նախագահությանը եւ, մասնավորապես, նախարար Սեբաստիան Կուրցին` արտգործնախարարների ոչ պաշտոնական այս հանդիպումը կազմակերպելու համար:

Անվստահության հաղթահարման եւ վստահության ամրապնդման նպատակով ջանքերի համադրումն ամրագրված է այս կազմակերպության «ծննդյան վկայականում», միեւնույն ժամանակ երկխոսությունն ու համագործակցությունը մշտապես համարվել են որպես մեր համընդհանուր նպատակներին հասնելու միջոց: Մենք բարձր ենք գնահատում նախագահության՝ ԵԱՀԿ հիմքերին եւս մեկ անգամ անդրադառնալու նախաձեռնությունը, քանի որ այսօր ոչ երկխոսությունը, ոչ էլ համագործակցությունը չեն կարող համարվել որպես ի վերուստ տրված: Հուսով ենք, որ նմանօրինակ քննարկումները կարող են նպաստել համագործակցության իրական ոգու վերականգնմանը, այն գիտակցմամբ, որ ԵԱՀԿ ամենանշանակալի ձեռքբերումներն ապահովվել են երկխոսության եւ քաղաքական բարի կամքի շնորհիվ:

Համագործակցության հետընթացի եւ վստահության քայքայման պատճառները չեն սահմանափակվում զուտ մի շարք ոլորտներում առկա տարաձայնություններով: Այստեղ պետք է հիշատակել նաեւ կոնսենսուսի սկզբունքի չարաշահումը, որի հետեւանքով ոչ միայն հարված է հասցվում վստահության պահպանմանը, այլ նաեւ խարխլվում է ԵԱՀԿ բուն առաքելությունը՝ խնդիրները հանգուցալուծել երկխոսության ու համագործակցության միջոցով, այլ ոչ թե մասնակից մի պետության դիրքորոշումը պարտադրել` ի վնաս մյուսների եւ ողջ կազմակերպության: Ադրբեջանի` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ կոնսենսուսին միանալու մերժումը ոչ միայն վնաս է հասցնում ԵԱՀԿ դաշտային առաքելությունների գործունեությանը, այլեւ հանձնառությունների կատարման գործում համագործակցությանը: Ադրբեջանն իր իսկ երկրում ոտնահարելով ԵԱՀԿ հանձնառությունները՝ փակեց Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը, որից հետո հարված հասցրեց ընդհանրապես տարածաշրջանում ԵԱՀԿ ներկայությանը։

Ընդհանուր նորմերի եւ սկզբունքների ոտնահարումը եւ չարաշահումը ինքնաբերաբար տեղի չեն ունենում: Զարմանալի չէ, որ մասնակից այս պետությունը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին մարտահրավեր նետելիս մնաց միայնակ եւ հայտնվեց մեկուսացման մեջ:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Ադրբեջանի հակադրումը ԵԱՀԿ հանձնառություններին ներառում է ԵԱՀԿ բոլոր երեք հարթությունները: Ադրբեջանի ղեկավարությունն որեւէ առիթ բաց չի թողնում ներակայացնելու իր երկիրը որպես բազմամշակութայնության ջատագով: Իրականում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային եւ պատմական ժառանգության՝ եկեղեցիների, վանքերի, խաչքարերի ավիրումը եւ վերացումը հակառակն են վկայում: Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) 2016 թվականի զեկույցում նշվում է. «Քաղաքական առաջնորդները, կրթական հաստատությունները եւ լրատվամիջոցները շարունակում են հայերի նկատմամբ ատելությամբ լի կոչեր հնչեցնել. ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ է մեծացել` անսալով ատելության այս հռետորաբանությանը»: Նմանօրինակ քարոզչության մթնոլորտում մեծացած հենց այս սերունդն է, որ կրկին ու կրկին ազգային ատելության հողի վրա զազրելի հանցագործություններ է իրականացնում: Ինչպե՞ս կարող է Բաքվի ղեկավարությունը խոսել բազմամշակութայնության մասին եւ միաժամանակ «բոլոր հայերին Ադրբեջանի համար մեկ թշնամի» անվանել: Հավանաբար, Բաքուն սա համարում է ինքնահռչակ «խելամիտ ուժի» դրսեւորում: Խելամիտ ոչինչ չկա միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերի մեջ։ Շատ երկրներ քաջատեղյակ են Ադրբեջանում առկա իրողությանը, եւ հայկական ծագում ունեցող իրենց քաղաքացիներին նախազգուշացնում են զերծ մնալ Ադրբեջան այցելություններից, որտեղ նրանք մոլեգին ռասիզմի խտրական քաղաքականության զոհը կարող են դառնալ։

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

2016թ. ապրիլին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա ծավալեց Արցախի դեմ, որն ուղեկցվեց միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով, քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների, կանանց եւ տարեցների հանդեպ իրականացված վայրագություններով, մարմինների անդամահատումներով, ԴԱԻՇ-ի ոճով գլխատումներով. գործողություններ, որոնք դատապարտվեցին միջազգային հանրության կողմից:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները նախաձեռնեցին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովները` Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքները հաղթահարելու, ինչպես նաեւ բանակցային գործընթացի առաջխաղացման համար համապատասխան պայմաններ ստեղծելու նպատակով:

Վիեննայի գագաթաժողովի ժամանակ, մասնավորապես, համաձայնություն ձեռք բերվեց, ինչն այնուհետեւ վերահաստատվեց Սանկտ Պետերբուրգում. ներդնել ԵԱՀԿ մեխանիզմ՝ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համար, որը կարող էր նաեւ ծառայել որպես իրավիճակի սրման կանխարգելման մեխանիզմ, ինչպես նաեւ ընդլայնել Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ շփման գծում եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանին ԵԱՀԿ դիտորդական խմբի կարողությունները։ Վերահաստատվեց հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունը, ընդգծվեց 1994-1995թթ. եռակողմ զինադադարի համաձայնագրերի անշեղորեն կատարման անհրաժեշտությունը:

Վստահությունը կառուցվում է, երբ պայմանավորվածությունները կատարվում են: Հենց այդ ընկալմամբ է, որ Հայաստանը եւ Արցախը իրենց համաձայնությունը տվեցին՝ կյանքի կոչելու վերոնշյալ բարձր մակարդակի համաձայնությունները: Ադրբեջանը հետքայլ կատարեց այդ պայմանավորվածություններից այնպես, ինչպես բազմիցս վարվել էր նախկինում: Ադրբեջանի այս կեցվածքը հարցականի տակ է դնում Բաքվի՝ որպես բանակցային կողմ հանդես գալու ունակությունը, որը կարող է հարգել ձեռք բերված համաձայնությունները:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

ԵԱՀԿ շրջանակներում վստահությունը նախեւառաջ ենթադրում է վստահություն հենց կազմակերպության եւ իր կարողության հանդեպ՝ արձագանքելու Եվրոպայում անվտանգության ահագնացող մարտահրավերներին: Վստահ ենք, որ եռանախագահների առաջարկությունների հիման վրա ԵԱՀԿ-ն պետք է ամրապնդի իր ներկայությունը հակամարտության գոտում՝ այն դնելով առավել տեւական եւ ամուր հիմքերի վրա: Այս առնչությամբ ԵԱՀԿ-ն պետք է աջակցի հակամարտության բոլոր կողմերին հրադադարի ռեժիմը հարգելու, ռազմական սրումից խուսափելու եւ վստահություն կառուցելու հարցերում: ԵԱՀԿ-ն պատմության դասերի հիման վրա ստեղծված կազմակերպություն է, իսկ պատմությունը բազմիցս է ապացուցել, որ պատերազմը կարող է անվտանգության մթնոլորտի թյուր ընկալման եւ սխալ հաշվարկի հետեւանք լինել, մինչդեռ խաղաղությունը վստահության վրա է հիմված: Ադրբեջանն այլ ճանապարհ է ընտրել:

Ժողովուրդներն իրավունք ունեն իմանալու` ով է նրանց տանում կորստի եւ տառապանքի ճանապարհով: Անկողմնակալ եւ պատասխանատու ձեւով անվտանգության սպառնալիքների բացահայտումը կարեւոր է այս կազմակերպության նկատմամբ վստահության ամրապնդման առումով:

Իրենց հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մատնանշեցին Ադրբեջանին որպես բռնությունը նախաձեռնող կողմ: Սա եռանախագահների` ուղղակիորեն Ադրբեջանին հասցեագրված առաջին կոչը չէր: Նախկինում եռանախագահներն իրենց մի շարք հայտարարություններում բացեիբաց կոչ են արել Բաքվին զերծ մնալ իրադրության սրումից, վերահաստատել հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, վերջ տալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հասցեին հնչեցվող քննադատությունները եւ հարգել վերջիններիս մանդատը, դադարեցնել հակամարտության հանգուցալուծումն այլ ձեւաչափեր տեղափոխելու փորձերը, համաձայնել հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը: Ի պատասխան Ադրբեջանի` 1994-1995թթ. հրադադարի համաձայնագրերի վավերականությունը հարցականի տակ դնելու վերաբերյալ պնդումների` եռանախագահները հստակորեն հայտարարեցին, որ այդ համաձայնագրերն անժամկետ են եւ պետք է խստորեն պահպանվեն:

Այնուամենայնիվ, Ադրբեջանն անտեսում է եռանախագահող երկրների կոչերը` կառչած մնալով բանակցային սեղանին իր խիստ ապակառուցողական վարքագծին եւ հակամարտության գոտում սադրիչ գործողությունների քաղաքականությանը: Բաքուն բացահայտորեն ցուցադրում է, որ ունակ չէ ընկալելու նույնսիկ հասցեական կոչերը։

Հուլիսի 4-ին Ադրբեջանի ղեկավարությունը կրկին, տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների ոճով, ինչպես շատ անգամ դրանից առաջ, իր ժողովրդին որպես կենդանի վահան օգտագործեց` ռմբակոծելու Լեռնային Ղարաբաղը ծանր հրետանու, ներառյալ՝ համազարկային հրթիռային համակարգերի կիրառմամբ։ Ի պատասխան, ԼՂ պաշտպանության բանակը ստիպված էր ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունների դեմ ինքնապաշտպանության դիմել։

Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում 1994-95թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերով ստանձնած իր միջազգային պարտավորությունները, հրաժարվում է իրականացնել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունները, հատկապես զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, որը կարող է նաեւ կանխարգելման մեխանիզմ հանդիսանալ, ապա հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր սադրանքների հետեւանքների համար ողջ պատասխանատվությունը:

Այս զարգացումները եւս մեկ անգամ ընդգծում են միջազգային հանրության կողմից Ադրբեջանին զսպելու նպատակով առավել շոշափելի միջոցների ձեռնարկման հրամայականը:

Պարո՛ն նախագահող,

Մենք հանձնառու ենք ԵԱՀԿ շրջանակներում խաղաղության, անվտանգության եւ համագործակցության առաջմղմանը ու շարունակելու ենք ակտիվորեն ներգրավված լինել այս ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերում»,- նշել է Նալբանդյանը։

 

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира