Թուրքիան Կատար է ուղարկել 200 բեռնատար օդանավեր՝ 20 մլն արժողության ապրանքներով
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիան հարեւանների կողմից մեկուսացման մեջ հայտնված Կատար է ուղարկել 200 բեռնատար օդանավ՝ ավելի քան 20 մլն դոլար արժողության զանազան ապրանքներով։ Այս մասին հայտնել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիխաթ Զեյբեկչին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Թուրքիան ոչ թե օգնություն է ուղարկում, այլ իրականացնում է ապրանքների արտահանում, որոնց համար արդեն վճարված է։ Մենք հավանաբար ապրանքների աշխարհի ամենախոշոր առաքումն ենք իրականացրել՝ 200 բեռնատար օդանավերով»,- հայտնել է Զեյբեկչին Իրան կատարած այցելության ընթացքում։ Նրան մեջբերում է TRT հեռուստաալիքը։
Թուրքիայի նախարարի խոսքով, Կատար մատակարարված ապրանքների արժողությունը գերազանցում է 20 մլն դոլարը։ Զեյբեկչին հավելել է, որ Կատարը «ահաբեկիչ- պետություն» չէ։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



