Իրանը մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ էսկալացիայով
ЛАЙФԻրանը մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ էսկալացիայով։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Քասեմին։
Նրա խոսքով լարվածության աճը Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերից չէ, հայտնում է Fars գործակալությունը։ «Իրանը ձեռնարկելու է բոլոր ջանքերը՝ այդ տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար»,- հայտնել է Քասեմին։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ տարածաշրջանում կվերականգնվի խաղաղությունն ու կայունությունը ու նախազգուշացրել է թշնամական դավադրությունների մասին, որոնք ուղղված են բռնություն սադրելուն։
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



