Ընթացիկ տարում ՀՀ-ում արդեն իսկ մթերվել է 40 հազար տոննա բանջարեղեն
ЭКОНОМИКАՀոկտեմբերի 16-ի դրությամբ գյուղատնտեսական մթերք վերամշակող ընկերությունների կողմից ՀՀ-ում մթերվել է շուրջ 40 հազ. տոննա բանջարեղեն, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 21.4 տոկոսով, իսկ պտղի մթերումների ծավալը կազմել է 17 հազար 500 տոննա, որն ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից 53.7 տոկոսով: Այդ մասին «Հայագրոֆորում» համաժողովի ժամանակ իր զկեւյցում նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` ավելացնելով, որ պտուղ-բանջարեղենի մթերումները շարունակվում են:
Նրա խոսքով` գյուղատնտեսության զարգացման համար առանձնակի կարևորվում է գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության զարգացումը և այս բնագավառում ծառացած խնդիրների լուծումը: «Ներկայումս գյուղատնտեսական մթերքներ վերամշակող ոլորտին բաժին է ընկնում արդյունաբերության համախառն արտադրանքի 38.4 տոկոսը: Վերամշակման համակարգի գործունեության ակտիվացումը և արտադրության ծավալների աստիճանական ավելացումն որոշակիորեն նպաստել են գյուղատնտեսական արտադրանքի իրացման հիմնախնդրի մեղմմանը և գյուղացիական տնտեսությունների ապրանքայնության մակարդակի բարձրացմանը: Սակայն, այս գործում, ինչպես գիտեք, առկա են որոշակի խնդիրներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նախարարը:
Նրա խոսքով` իրենք պետք է հասնեն նրան, որ բոլոր գյուղատնտեսական հումք արտադրողների և վերամշակողների միջև նախօրոք հաստատվեն պայմանագրային հարաբերություններ, որը խնդրի լուծման հիմնական նախապայմաններից է: