Աշխարհի առաջնությանը կմասնակցեն երեք ջրացատկորդ
СПОРТՋրացատկի Հայաստանի հավաքականը մեկնել է Բուդապեշտ, որտեղ հուլիսի 14-22-ը կմասնակցի աշխարհի առաջնությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը թիմի կազմում ընդգրկել է Լեւ Սարգսյանին, Վլադիմիր Հարությունյանին եւ Վարդան Բայանդուրյանին: Վերջինս առաջին անգամ է հանդես գալու Հայաստանի հավաքականում: Իսկ Ազատ Հարությունյանը վնասվածքի պատճառով բաց է թողնելու տարվա գլխավոր ստուգատեսը:
10 մ անհատական աշտարակացատկում կմրցեն Հարությունյանը եւ Բայանդուրյանը, իսկ 10 մ սինքրոն աշտարակացատկում Վլադիմիրն այս անգամ հանդես կգա Լեւ Սարգսյանի հետ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



