Ութ երեւույթ, որոնք չեն խոստովանում դժբախտ մարդիկ
ЛАЙФՈւշադիր ընթերցեք այս ութ կետերը եւ փորձեք հասկանալ, արդյոք դրանք չեն խանգարում ձեզ ավելի երջանիկ եւ լիարժեք ապրելու համար։
1. Դժբախտ մարդիկ պայքարում են սեփական արժանապատվության դեմ
Հենց այս պահից սկսած հարկավոր է հասկանալ, որ ձեր լավագույն ընկերը հենց դուք եք։ Պետք չէ ոչ մեկից սեր, հարգանք եւ ուշադրություն խնդրել։ Դուք ինքներդ կարող եք այդ ամենը տալ ձեզ։ Վստահեք ձեր ներքին ձայնին եւ հետեւեք ձեր բնազդներին։ Ընդունեք ձեզ այնպիսին, ինչպիսին դուք կաք եւ ձեր կյանքում կատարեք այնպիսի փոփոխություններ, ինչպիսին հենց ԴՈՒՔ եք ցանկանում եւ տեղին համարում։ Եթե դուք չսիրեք եւ չգնահատեք ձեզ, ոչ մեկը չի հարգի եւ չի արժեւորի ձեզ։
2. Նրանք մշտապես անհանգստանում են, թե ինչ կմտածեն մյուսները
Պետք է մոռանալ ուրիշների կարծիքի մասին եւ սկսել անել այն, ինչ ի սրտե ցանկանում եք եւ ճիշտ եք համարում։ Մյուսների կարծիքը հաշվի չառնելու համար պարզապես պետք է թույլ չտալ մարդկանց ասել այն, ինչ դուք չեք ցանկանում լսել։ Ձեր կյանքը պետք է ձեր ձեռքերում լինի։ Ձեր երջանկության համար միայն դուք եք պատասխանատու։
3. Նրանք չեն մոռանում անցյալը
Վերջապես մոռացեք անցյալի մասին եւ ազատվեք ձեզ տանջող մտքերից, հիշողություններից, հուշերից։ Մոռացեք այն ամենը, ինչ ցավ եւ տանջանք է պատճառում ձեզ։ Պետք է ընդունել անցյալը, հանգիստ թողնել այն եւ լավատեսորեն տրամադրված առաջ շարժվել։ Միայն սիրելով եւ ներելով կարող եք հաջողություններ գրանցել։
4. Ազատությունից զուրկ լինել
Հիշեք, որ այն ուղին, որը դուք բռնել եք, միակը չէ։ Ձեր կյանքի ամեն օրը լի է փորձություններով ու նոր հնարավորություններով եւ ամեն վայրկյան ձեր առաջ կարող են նոր հորիզոններ բացվել։
5. Կան իրավիճակներ, որ իրենք չեն կարող վերահսկել
Կյանքը անկանխատեսելի է եւ շատ հաճախ մեզ համար կարեւոր եւ հիշարժան ակնթարթները պատահում են հանկարծակի, անմտածված։ Իհարկե, սա չի նշանակում, որ դուք չեք կարող ոչինչ անել եւ ոչ մի ազդեցություն չեք կարող ունենալ ձեր կյանքի ընթացքը փոխելու հարցում։ Ոչ, ընդհակառակը, պետք է գործել, սակայն չպետք է նաեւ մոռանալ, որ կյանքը կարող է մեկ ակնթարթում փոխվել՝ եւ դրականորեն, եւ բացասաբար։
6. Նրանք մեծապես կարեւորում են իրենց վախերը
Դժբախտ մարդիկ մեծապես կարեւորում են իրենց վախերը եւ խուսափում են զգացմունքներից։ Սակայն այդպես նրանք կորցնում են սիրելու, ինչ-որ մեկին պատկանելու, ընկերներ ձեռք բերելու հնարավորությունը։ Պետք է հիշել, որ սերը, ընկերությունը , նոր բիզնեսը... ամեն ինչ ռիսկային ու վտանգավոր է, եւ դրանք համարձակություն են պահանջում։ Սակայն այդ ռիսկը հետո մեծ պագեւների է արժանացնելու ձեզ, հետեւաբար, պետք չէ վախենալ։
7. Նրանք խուսափում են իրենցից
Սա նման մարդկանց դժբախտության հիմնական պատճառն է։ Նրանց համար շատ դժվար է ապրել եւ ընդունել իրենց այնպես, ինչպես իրենք կան իրականում։ Նրանք փորձում են փախչել իրենցից եւ իրական կյանքից, նրանք փորձում են գտնել լավ աշխատանք, հետաքրքիր հոբբի, սակայն ոչ թե իրենց ժամանակը վայելելու, այլ սեփական խնդիրները, վախերը, զայրույթը, վիրավորանքը, հիասթափությունը, տխրությունը , տագնապը, սպասումները մոռանալու համար, որպեսզի միայնակ չմնան իրենք իրենց հետ։
8. Խոտը մեկ այլ վայրում ավելի կանաչ չէ
Եթե մշտապես կարծում եք, որ ինչ-որ բան բաց եք թողել, ինչ-որ տեղ թերացել եք, ուրեմն պետք է հենց այս վայրկյանից աշխատել սեփական ինքնագնահատականի վրա։ Թույլ մի տվեք, որ նման մտքերը կառավարեն ձեզ։ Դուք չեք կարող միանգամից անել ամեն ինչ։ Միշտ կգտնվեն բաներ, որոնք պետք է բաց թողնեք։ Ուստի, մոռացեք դրանց մասին եւ արժեւորեք այն, ինչ ունեք։
Աղբյուրը՝ NEWS.am STYLE



