Հայաստանում կանցկացվի սուսերամարտի Եվրոպայի Մ-23 առաջնությունը
СПОРТՀայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը 2018 թվականին Հայաստանում անցկացվելիք սուսերամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության կազմակերպչական աշխատանքների հարցերը քննարկել Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Յուլիուս Կրալիկի հետ:
Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը, որը նախարարի տեղակալին տեղեկացրել է առաջնության կազմակերպչական աշխատանքների ընթացքի մասին:
Սուսերամարտի Եվրոպայի Մ-23 առաջնությունն անցկացնելու համար պայքարել են Հայաստանը եւ Իսրայելը: 2018 թվականին Երեւանում անցկացվելիք առաջնությունը կտեւի 5 մրցումային օր՝ ապրիլի 15-ից 20-ը: Կմասնակցեն եվրոպական բոլոր երկրների շուրջ 500 սուսերամարտիկներ, հայտնում են Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից: