Հայտնի են «Արմենիա» առաջին միջազգային մրցույթի հաղթողները
СПОРТ«Արմենիա» առաջին միջազգային մրցույթի հաղթողները հայտնի դարձան հուլիսի 12-ին։ Առաջին մրցանակի արժանացավ Հռիփսիմե Աղաքարյանը (Հայաստան), երկրորդ մրցանակակիր դարձավ Խաչիկ Անդրեասյանը (Հայաստան), երրորդ մրցանակը շնորհվեց Դոմինիկ Վիզջանին (Լեհաստան), ինչպես նաև՝ հատուկ մրցանակ շնորհվեց Սեոլհվա Կիմին (Հարավային Կորեա)։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբից՝ հավելելով. «Մրցանակակիրներից բացի, ևս երկու դաշնակահար իրավունք ստացավ մասնակցելու Մալթայում կայանալիք դաշնակահարների միջազգային մրցույթին։
Մրցույթի ժյուրիի նախագահ Արմեն Բաբախանյանը նշեց, որ իրենց բոլոր ակնկալիքները արդարացան։ «Ես շատ գոհ եմ արդյունքից։ Ես շատ եմ եղելտարբեր ժյուրիների կազմում, բայց այս ժյուրիի կազմը, աշխատանքը, մոտեցումը յուրաքանչյուր մասնակցին առանձնահատուկ էր։ Մեր բոլորիգնահատականները մոտ 95 տոկոսով համընկնում էին, ընտրությունըգրեթե միաձայն էր, և դա ֆանտաստիկ արդյունք էր։ Ժյուրիի կազմումտարբեր երաժշտական դպրոցների ներկայացուցիչներ էին և դատում էինմասնակիցների կատարումներն ըստ պրոֆեսիոնալիզմի»,- ասաց Արմեն Բաբախանյանը։
Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահԿոնստանտին Իշխանովի կարծիքով՝ մրցույթ-փառատոնն անցել է շատ բարձր մակարդակով. «Ուրախ եմ, որ այդքան մեծանուն երաժիշտներ եկան Հայաստան և ելույթ ունեցան այստեղ։ Մրցույթի լավագույն 5 մասնակիցներըկկարողանան գնալ Մալթա և 2018-ին մասնակցել այնտեղ կայանալիք դաշնակահարների մրցույթին և պայքարել շատ մեծ մրցանակի՝ 100 հազարեվրոյի համար։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը 200 հազար եվրո է։ Եվ ես հուսով եմ, որ հայաստանյան մրցույթի մասնակիցներն իրենցլավագույնս կդրսևորեն Մալթայի մրցույթի ընթացքում»։
Առաջին մրցանակակիր Հռիփսիմե Աղաքարյանը սովորում է Երևանի պետական կոնսերվատորիայում։ Ասում է, որ չէր սպասում, թե կդառնա մրցույթի հաղթող, մասնակցում էր՝ բեմ բարձրանալու, ունկնդրի հետ հաղորդակցվելու համար, քանի որ ցանկացած երաժիշտ-կատարողի համար բեմ դուրս գալը տոն է։
Նշենք, որ «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցությանեվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture) նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Մրցույթ-փառատոնիգեղարվեստական ղեկավարն է Սերգեյ Սմբատյանը։ Մրցույթ-փառատոնը կայանում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։
Այսօր երեկոյան Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովի համերգով կեզրափակվի «Արմենիա» առաջին միջազգային մրցույթ-փառատոնը»։