Աշոտ Բարսեղյանը հեռացել է «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչի պաշտոնից
СПОРТՖուտբոլի Հայաստանի փոխչեմպիոնի «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Բարսեղյանը կզբաղեցնի ակումբի գործադիր տնօրենի խորհրդականի պաշտոնը։ «Գանձասար-Կապանի» նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա առաջիկայում:
«Նոր մարզչի անունը դեռ չեմ ցանկանում նշել։ Նրան որպես մարդ եւ որպես մասնագետ շատ եմ հարգում։ Հաջողություն եմ մաղթում այս դժվար ու պատասխանատու գործում։ «Գանձասար-Կապանում» մենք բոլորս պետք է միասնական լինենք, որպեսզի լավ արդյունք գրանցենք»,- ասել է Աշոտ Բարսեղյանը:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
4
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



