Եղիշե Մելիքյան. Մալաքյան եղբայրները մնում են «Ստալում»
СПОРТ«Ստալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը պատմել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպաններ Գոռ եւ Էդգար Մալաքյան եղբայրները մնալու են ուկրաինական ակումբում:
«Մալաքյան եղբայրները մնացել են թիմում, պարզապես նրանք մյուսներից ավելի ուշ են միացել աշխատանքին: Այդ պատճառով նրանց մոտ կա մարզավիճակի խնդիր: Սակայն կարծում եմ, որ ժամանակի ընթացքում նրանք մարզավիճակ կհավաքեն»,- Հայաստանի հավաքականի նախկին պաշտպանի խոսքը փոխանցում է UA-football.com-ը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Մալաքյան եղբայրները մարզվում էին Երեւանի «Բանանցում», որը վրացական հավաքին մեկնել էր առանց նրանց:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



