Առաջիկայում Թուրքիան չի շտապի բացել Հայաստանի հետ սահմանը. փորձագետ
МЕЖДУНАРОДНОЕՀայաստանի հետ սահմանի բացումը Թուրքիային շատ թանկ կարող է արժենալ։ Այս մասին հուլիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը։
Փորձագետը նշեց, որ դա կարող է հարվածել Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերություններին։
«Լավ հիշում եմ, երբ 2009 թվականին Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, հաջորդ օրն Ադրբեջանում ազգայնականներն այրեցին Թուրքիայի դրոշը։ Իհարկե, դա երկար չտեւեց եւ ամեն ինչ իր տեղն ընկավ, երբ պարզ դարձավ, որ այդ արձանագրությունները չեն վավերացվի»,- հստակեցրեց Քեռյանը։
Նրա խոսքով՝ Թուքրիան շատ լավ հասկանում է, թե ինչից կարող է զրկվել, ուստի առաջիկայում չի շտապի բացել Հայաստանի հետ սահմանը։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



