Երմակովիչ. ԲԱՏԷ-ն ամեն ինչ անելու է Ալաշկերտի արգելքը հաղթահարելու համար
СПОРТՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտի» հետ ոչ-ոքի խաղալուց հետո ԲԱՏԷ-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Երմակովիչը դժգոհել է ֆուտբոլիստների արդյունավետությունից:
«Անբավարար արդյունք է՝ չնայած ստեղծեցինք բազմաթիվ պահեր, ունեինք առավելություն, սակայն անդրադարձը բերեց նման արդյունքի: Սակայն կա երկրորդ խաղը, և պարզ է, ամեն ինչ անելու ենք առաջ անցնելու համար:
Չգիտեմ, թե ինչից էր կախված, սակայն երկրորդ խաղակեսը մեզ մոտ չստացվեց: Ընդմիջմանն ասել եմ թիմին խաղալ այնպես, ինչպես կարողանում ենք:
Սիգնևիչը վատ չխաղաց: Կոլյան փորձում էր, ջանք չէր խնայում, սակայն ցանկանում ենք ավելին. հարձակվողներին գնահատում են գոլերով: Ցանկանում ենք, որ նա իրացնի այն պահերը, որոնք ունի»,- Երմակովիչի խոսքը մեջբերում է Football.by-ն:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
4
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



