Ереван, 19.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ռուսական մենաստանի բնակիչները` հայկական քաղաքի մասին. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս հանդիպեցի իմ վաղեմի ծանոթին: Սուրեն Գրիգորն էր. բանաստեղծ, իրավաբան, զինագործ: Հետաքրիքիր բան պատմեց, որն ուզում եմ իր գիտությամբ ներկայացնել ընթերցողին:

1999, թե 2000 թվականին էր: Գտնվում էի Ուրալի երկրամասում: Բելագորսկի կողմերում էի գործի բերումով, և, առիթից օգտվելով, որոշեցի այցելել Սուրբ Նիկոլայի տղամարդկանց մենաստանը: Ի դեպ, այն տարածաշրջանի ամենամեծ սրբավայրն է: Այն ժամանակ այստեղ ապրում էին մոտ 800 մենակյացներ:

Մենաստանն ուներ իր սեփական տնտեսությունը, ինքնաբավ էր: Տարբեր գործերով էին զբաղվում մենաստանի բնակիչները: Ստանձնել էին նաև տարածաշրջանային նշանակության մի շարք աշխատանքներ: Մասնավորապես, իրականացնում էին հրշեջ ծառայության գործը: Զբաղվում էին մեղվաբուծությամբ, այն ժամանակ նրանց փեթակների թիվը հասնում էր 30 հազարի: Իրենք էլ արտադրում էին մեղրամոմեր և ապահովում երկրամասի եկեղեցիների կարիքները:

Ընդհանրապես չեք պատկերացնի, թե ինչ անուշահոտություն է տարածվում եկեղեցում, երբ նրանում մեղրամոմեր են վառվում: Ոչ թե պարաֆինե մոմեր, ինչպես սովորաբար անում են: Ուրիշ է մեղրամոմի բուրմունքը. նման եկեղեցիներում բոլորովին այլ զգացողություն ես ունենում:


***

Մենաստանի բնակիչներն ինձ սիրով ընդունեցին, հատկապես որ իրենց տոնացույցով մոտենում էր Սուրբ Գրիգոր Լուսավորչի օրը: Ինձ էլ դիտում էին, որպես հայաստանյան եկեղեցու ներկայացուցիչ: Իսկ ազգանունս էլ Գրիգորյան էր:

Հատկացրեցին առանձին խուց, և մի որոշ ժամանակ ապրեցի իրենց հետ: Ավելին` ինձ մասնակից էին դարձնում տարբեր քննարկումների, կրոնական, հավատի հետ կապված հարցերի մեկնություններ էինք անում:

Մի օր էլ որոշեցին ինձ նվեր մատուցել Լուսավորչի տոնի կապակցությամբ. խոստացան տանել ու ցույց տալ իրենց պեղած հայկական քաղաքի ավերակները: Պարզվեց, որ նաև հնագիտական աշխատանքներ էին կատարում:

Ես զարմացա` ինչպե՞ս թե հայկական քաղաք. ի՞նչ գործ ունի հայկական քաղաքն այս կողմերում:

Համենայն դեպս, օրը եկավ, և մի խմբով գնացինք հնավայր:

Քարե հսկա պարիսպներ էին: Ներսում բուն քաղաքն էր: Տները, շինությունները ևս քարից էին: Ընդ որում,օգտագործած էին հսկա քարեր: Մենակյացները հայտնեցին, որ այս կողմերում քարե ուրիշ շինություն չկա. միակը այս քաղաքն է:

– Ինչի՞ց եք եզրակացնում, որ հայկական քաղաք է. գրե՞ր եք հայտնաբերել, ի՞նչ կա,– վեհերոտ հարցրի նրանց:

– Չէ, գրային ոչինչ չենք գտել: Պարզապես նախշահամակարգեր ենք հայտնաբերել, մեկ էլ` կենցաղային իրեր, որոնք համոզում են մեզ մեր եզրակացությունների մեջ: Հիմնական ապացույցը քարշարն է. միայն հայն է պատերն այսպես շարում,– իմ զարմացած հայացքի տակ, ցույց տալով պատերի շարվածքը, բացատրում էին նրանք:

Հետո մենաստանի բնակիչներն առավել մանրամասնությամբ ծանոթացրին իրենց հետազոտությունների արդյունքներին: Քաղաքը թվագրվում էր Ք. ա. 4–րդ հազարամյակով: Կառուցողները քարերը բերել էին 50–100 կիլոմետր հեռավորությունից, որտեղ քարհանքերն էին: Բնականաբար, բերել էին ձմռանը` սահնակներով:

Եվ ամենակարևորը. ուսումնասիրությունների արդյունքում հանգել էին եզրակացության, որ այստեղ ապրել էին արիացիներ, այսինքն` արիական համակարգի ժողովուրդ: Ինչ–ինչ հանգամանքների ազդեցության տակ թողել էին ու ամբողջությամբ դուրս եկել քաղաքից:

Ուսումնասիրողները «գնացել» էին հետքերով և պարզել, որ, հեռանալով, այս մարդիկ բնակություն են հաստատել Իրանի` Թուրքմենիա–Իրան սահմանագծի լեռնային հատվածներում: Մենակյացները եղել էին նաև այստեղ, այցելել տեղի բնակիչներին և համոզվել, որ նրանց կենցաղային համակարգը հուշում է, որ իրոք արիական ծագում ունեն:


***

Հետ էինք վերադարձել մենաստան: Առանձնացած` իմ խցում էի: Օրվա տպավորության տակ էի: Զարմացած էի, միաժամանակ` տարակուսած. ինչպե՜ս էին այս մարդիկ այդ թեմայի մասին խոսում: Ինչպիսի՜ համոզմունք կա յուրաքանչյուրի մեջ: Այս ռո՛ւս մարդկանց մեջ:

Քիչ հետո դուրս եկա խցից: Ինձ մոտեցան մի քանի հոգի` նույն մենակյաց հետազոտողներից: Ասես շարունակելով մի քանի ժամ առաջ հնավայրում տեղի ունեցած և կիսատ մնացած խոսակցությունը, նրանցից մեկը մտերմորեն դիմեց ինձ.

– Դուք` հայերդ, ինչո՞ւ տեր չեք կանգնում ձեր ունեցածին: Կանգնել եք ընդամենը 10–12 մլն թվի վրա: Մինչդեռ ձեր համակարգն այսօր ընդգրկում է մինչև 80 մլն մարդու: Եվրոպական ժողովուրդների մեջ գիտե՞ք ինչքան են մարդիկ, որոնց սկիզբը ձեր համակարգից է: Նրանք պարզապես հեռացել են, խառնվել–ներառվել են այլ ժողովուրդների մեջ: Ես սա ձեզ ասում եմ որպես ռուս մարդ, որը ձեր զարմից է,– ժպտալով խոսքն ավարտեց զրուցակիցս:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Камо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»