Ереван, 19.Май.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԵԿ–ը ոլորտը «մաքրելու» շրջանակներում հասավ «կարգոներին». «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է՝ մանր և միջին ձեռնարկատերերը երկար տարիներ Թուրքիայից, Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից ապրանք ներկրելիս օգտվել են այսպես կոչվող կարգոների ծառայություններից: Նրանք տարբեր երկրներում գնված ապրանքը տեղում վերցրել են, այն Հայաստան տեղափոխել ու «հանձնել» բիզնեսով զբաղվող մարդկանց:

Թե այդ բուրգի որ հատվածում ով է կանգնած եղել, այնքան էլ պարզ չէ, բայց որ այդ «կառույցների» միջոցով երկար տարիներ հնարավոր է եղել բավականին մեծ գումարներ աշխատել՝ փաստ է: Բնականաբար նշված եղանակով ապրանք ներկրելու ժամանակ կարգոներն էլ իրենց խաղի կանոններն են սահմանել, որը մի կողմից թույլ չի տվել, որ մանր բիզնեսով զբաղվողները ուսումնասիրեն ու հասկանան տեղափոխման գործընթացի մանրամասները, մյուս կողմից էլ կարողանան ինքնուրույն պաշտպանել իրենց օրինական շահերն ու իրավունքները:

Հիմա, երբ եկել է կարգոների գործունեությունը կանոնակարգելու ժամանակը, ձեռնարկատերերը սկսել են անհանգստանալ: Նրանք չեն պատկերացնում, թե հիմա ինչ եղանակով ու կարգով պետք է այլ երկրներում գնված ապրանքը ներկրեն Հայաստան: Այս օրերին ՊԵԿ–ը բոլոր տնտեսվարողներին մեկ առ մեկ բացատրում է առաջարկվող տարբերակի առավելությունները, բայց մյուս կողմից, մեզ հասած տեղեկությունների համաձայն, հին ձևերով աշխատող կարգոները որոշել են բոյկոտել, ապրանք չներկրել ու նոր աղմուկ–աղաղակ բարձրացնել:

«Փաստը» որոշեց սեփական լրագրողական ուսումնասիրությունն անել ու պարզել, թե իրականում կարգոներն ինչ սկզբունքներով, ինչ դրույքաչափերով և պայմաններով են ապրանքի ներկրումն իրականացնում:

Մեր զրուցակիցը, ով արդեն երկար տարիներ է կոշիկի առք ու վաճառքով է զբաղվում, ասաց, որ արդեն երեք տարի է կոշիկ չի ներկրում, քանի որ ներկրման պայմանները գնալով վատացել են: Դրա համար էլ հիմա տեղում կոշիկի փոքր արտադրություն է հիմնել և իր կարած կոշիկներն է վաճառում տոնավաճառում:

«Ես Չինաստանից կոշիկ էի ներկրում: Այն գրասենյակը, որը դեպի Չինաստան բիզնես–տուր էր կազմակերպում, ինքն էլ մեր գնած ապրանքները բերում էր Հայաստան, մաքսազերծում էր և մեզ տալիս: Սկզբում ապրանքի տեղափոխման ու մաքսազերծման հետ կապված բոլոր ծախսերը 1 կգ–ի դիմաց կազմում էր 2–2,20 դոլար: Հետո այդ գումարը կամաց–կամաց բարձրացրեցին մինչև 7 դոլար: Այդ ժամանակներից ես այլևս կոշիկ չեմ ներկրում: Իմ տեղեկություններով հիմա նորից իջեցվել է մինչև 5–6 դոլար, բայց կրկին ձեռնտու չէ, քանի որ մի կոշիկն իր տուփով բավականին քաշ է ունենում: Եղել են դեպքեր, որ մեկ տուփի քաշը 1,2 կգ է եղել, այսինքն, մոտ 8,5 դոլար ավելացել է կոշիկի գնին: Այդ պայմաններում ապրանք իրացնել հնարավոր չէր, ես էլ փոխեցի իմ բիզնեսի ռազմավարությունը»,– ասաց մեր զրուցակիցը:

Պարզելու համար, թե գործող կարգոները 1 կգ–ն ինչքան գումարով են ներկրում, զանգահարեցինք մի քանի բեռնափոխադրող ընկերություններ: Նրանցից մի քանիսն ասացին, որ պայմաններին հարկավոր է ծանոթանալ տեղում, քանի որ օն–լայն սկզբունքով նման տեղեկություն չեն տրամադրում: Մի մասն էլ ընդհանրապես հերքեցին, որ իրենք Թուրքիայից կամ Միացյալ Էմիրություններից ապրանք են ներկրում Հայաստան` պատճառաբանելով, որ իրենք աշխատում են գրանցած ընկերությունների հետ, իսկ անհատներին սպասարկելով չեն զբաղվում:

Անկեղծ ասած լավ է, որ ՊԵԿ–ը ոլորտը «մաքրելու» գործընթացի շրջանակներում փորձում է նաև կարգոների աշխատանքը կանոնակարգել, քանի որ նրանց կողմից 1 կգ ապրանք տեղափոխելու, մաքսազերծելու համար սահմանած 5,6,7 դոլար գումարը բավականին թանկացնում է ապրանքի արժեքը և դժվարություններ առաջացնում իրացման ժամանակ: Հուսանք, որ այս նոր բարեփոխումը կբարելավի բիզնեսի վիճակը, որն էլ իր հերթին շղթայական ռեակցիա կառաջացնի և կբարելավի վաճառականների պայմանները:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Камо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»