Ուկրաինայի խոշորագույն նավթագործարանում պայթյուն է որոտացել
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի Կրեմենչուգ քաղաքում գտնվող խորոշագույն նավթագործարանում պայթյուն է որոտացել, հաղորդում է 112.ua-ն՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների պետական ծառայության Պոլտավայի մարզային վարչության մամուլի ծառայությունը: Միջադեպի հետեւանքով մահացել է ձեռնարկության մեկ աշխատակից: Դեպքի վայր են ժամանել փրկարարներ:
Պայթյունի պատճառը 500 խմ ծավալով մեթանոլով լի տակառը, որը պայթել է զոդման աշխատանքների ժամանակ: Նշվում է, որ պայթյունից հետո հրդեհ չի բռնկվել, տեղի բնակիչներին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին խոշոր հրդեհ էր բռնկվել Կիեւի մարզում գտնվող նավթաբազայում: Մի քանի օր շարունակ այրվում էին նավթամթերքով լի 17 ցիստեռններ: Միջադեպի հետեւանքով զոհվել էր 5, վիրավորվել 20 մարդ:
1
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
2
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян



