Բավարիա տեղափոխվելուց առաջ Խամեսը երկարաձգել է պայմանագիրը Ռեալի հետ
СПОРТ«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը նոր պայմանագիր է կնքել «Արքայական ակումբի» հետ` նախքան թիմից հեռանալը:
Այս մասին հայտնում է «Marca»-ն:
Հուլիսի 11-ին կոլումբացի ֆուտբոլիստը երկու տարվա վարձակալության հիմունքներով տեղափոխվել է «Բավարիա»: Մյունխենցիները նրա տրանսֆերը կարող են գնել 40 մլն եվրոյի դիմաց:
Աղբյուրի փոխանցմամբ, «Բավարիա» տեղափոխվելուց առաջ Խամեսը «Ռեալի» հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2021 թվականը: Մադրիդցիները գնացել են այդ քայլին, որպեսզի պահպանեն ֆուտբոլիստին, եթե մյունխենցիները որոշեն հետագայում չգնել նրա տրանսֆերը:
Ֆուտբոլիստի նախկին պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ էր մինչև 2019 թվականի ամառը:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
4
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



