Հյուսիս-հարավի Երևան-Աշտարակ հատվածի կամուրջները շահագործման կհանձնվեն աշնանը
ОБЩЕСТВОՀյուսիս-հարավ ավտոճանապարհի Երևան-Աշտարակ հատվածում իրականացվում են թերությունների վերացման աշխատանքներ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: «Այդ հատվածում կամուրջների շինաշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել այս տարեվերջին, սակայն դրանք իրականացնող կազմակերպությունը խոստացել է դրանք շահագործման հանձնել աշնանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:
Մարտիրոսյանը վստահեցրեց, որ շինաշխատանքների բարձր որակը պահպանվում է, եղել է դրանք իրականացնող կազմակերպության տեղամասում, անձամբ ծանոթացել որակին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



