Ոստիկանները Երևանում տաքսու վարորդի մոտից թմրանյութ են հայտանաբերել
ОБЩЕСТВОՈստիկանները Երևանում տաքսու վարորդի մոտից թմրանյութ են հայտանաբերել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 29 հասցեի մոտից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1957 թ. ծնված Հարություն Դ.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածով 2 փաթեթ, իսկ իր վարած «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենայից Հարություն Դ.-ն ներկայացրել է նմանատիպ զանգվածով թղթե փաթեթ: Նա հայտարարել է, որ հայտնաբերվածը մարիխուանա թմրամիջոց է, պատկանում է իրեն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



