Ավտոբուսում գողացել են 40-ամյա կնոջ դրամապանակը, որում եղել է փող ու ոսկեղեն
ОБЩЕСТВОՀուլիսի 9-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 40-ամյա Անուշ Ն.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 16.50-ին, Կենդանաբանական այգու մոտ՝ երթուղային ավտոբուսի սրահում, իր պոլիէթիլենային տոպրակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են գումար եւ ոսկյա զարդեր:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վնասի չափը պարզվում է:
Հուլիսի 12-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Աճառյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 2 շենքի մոտից բերման են ենթարկել 35-ամյա Արտաշ Բ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



