Մեսին ու Նեյմարը Ճապոնիայում ներկայացրել են «Բարսելոնայի» նոր համազգեստը (ֆոտո)
СПОРТ«Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսին ու Նեյմարը Տոկիոյում ներկայացրել են թիմի նոր համազգեստը, որի վրա կատալոնական ակումբի նոր հովանավոր ճապոնական Rakuten ընկերության տարբերանշանն է, փոխանցում է Daily Mail-ը:
Շնորհանդեսին մասնակցել են նաեւ Ժերար Պիկեն ու Արդա Թուրանը:
Rakuten-ը ինտերնետային առեւտրով զբաղվող խոշորագույն ընկերություններից մեկն է աշխարհում: Քառամյա պայմանագրով «Բարսելոնան» ընկերությունից կստանա տարեկան 55 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն արդեն վերադարձել են արձակուրդից եւ վերսկսել մարզումները, սակայն Մեսին ու Նեյմարը դեռ չեն միացել թիմին:



1
Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Па...
2
Тигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости
3
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
4
NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против Ирана
5
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»



