Մոուրինյոն դեմ է, որ ԱՄՆ-ում «Մանչեսթեր Յունայթեդի» ավտոբուսը լինի թիմի խաղացողների նկարներով
СПОРТ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արգելել է, որ ԱՄՆ-ում անգլիական ակումբի ավտոբուսի վրա լինեն թիմի ֆուտբոլիստներից որեւէ մեկի կամ մի քանիսի նկարները, գրում է Daily Mail-ը:
Այդ կերպ պորտուգալացի մասնագետը ցանկանում է թիմին ազատել ավելորդ ճնշումից, ինչպես նաեւ կարծում է, որ պետք չէ որեւէ մեկին առանձնացնել թիմից:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հուլիսի 10-ին է ժամանել Լոս Անջելես: ԱՄՆ-ում անգլիական ակումբն առաջին ընկերական խաղը կանցկացնի հուլիսի 15-ին` ուժերը չափելով «Լոս Անջելես Գելաքսիի» հետ: Հուլիսի 17-ին Ժոզե Մոուրինյոյի թիմի մրցակիցը կլինի «Ռեալ Սոլթ Լեյքը», հուլիսի 20-ին՝ անգլիական «Մանչեսթեր Սիթին», հուլիսի 23-ին՝ Մադրիդի «Ռեալը», հուլիսի 26-ին՝ «Բարսելոնան»: ԱՄՆ-ից վերադառնալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» հուլիսի 30-ին Օսլոյում խաղալու է նորվեգական «Վոլերենգայի» հետ, իսկ օգոստոսի 2-ին Դուբլինում հանդիպելու է իտալական «Սամպդորիային»: